News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան զինվորականները դիտարկում են իրենց զորքերը Սիրիայից հանելու հարցը՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ամերիկյան պաշտոնյաներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը Twitter-ում գրել է․ «Մենք հաղթել ենք ԻԳԻԼ-ին Սիրիայում»։ Wall Street Journal-ը, վկայակոչելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, գրել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է 2000 զինծառայողների հանել Սիրիայի հյուսիսարեւելյան մասից։ Թերթը մեջբերում է աղբյուրների, որոնք ծանոթ են այդ հարցին՝ հավելելով, որ այդ քայլը շփոթություն կառաջացնի Մերձավոր Արեւելքում։

ԱՄՆ պաշտոնատար ներկայացուցիչները Reuters-ին հայտնել են, որ ԱՄՆ-ը դիտարկում է Սիրիայից իր բոլոր զորքերի դուրսբերումը, քանի որ ավարտին են մոտենում ԻՊ-ի դեմ գործողությունները։

NYT-ը հայտնել է, որ այս մասին պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել չորեքշաբթի օրը։ Սակայն Պենտագոնի պաշտոնյաները դեռեւս հուսով են հետ պահել նախագահին այդ քայլից՝ պնդելով, որ դա դավաճանություն կլինի քուրդ դաշնակիցների հանդեպ, ովքեր պայքարել են ամերիկյան զինվորականների հետ, եւ որոնց արդեն սպառնում է Թուրքիան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ