Թուրքիայի արեւմտյան մասում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով, էպիկենտրոնը գտնվում է Ստամբուլից մոտ 46 կմ հարավ եւ Յալովա քաղաքից 28 կմ դեպի արեւմուտք: Օջախը գտնվում է 8 կմ խորության վրա:
Տուժողների եւ ավերվածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: