News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հալեպը՝ աշխարհի հնագույն քաղաքներից  մեկը, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում, հայկական մեծ համայնքի հայրենիքն էր: Սակայն այժմ երկրում մնացել է մոտ 10 հազար հայ:

Շատերը ստիպված էին հեռանալ Սիրիայից եւ ավելի հանգիստ երկրներ գնալ, գրում է news-front.info լրատվական գործակալությունը:

Միդանը գտնվում է Հալեպի արեւմուտքում, որը հիմնականում բնակեցված է  ազգությամբ հայ բնակիչներով, սակայն այս շրջանը Սիրիայի քաղաքի միակ քրիստոնեական թաղամասը չէ:

Հենց արեւելյան շրջանները, որոնք հարակից են պատմական կենտրոնին, իրենց վրա են վերցրել ռազմական գործողությունների հիմնական բեռը:

Միդանը  գտնվում էր երկու այլ շրջանների հարեւանությամբ, որտեղ 2016-ի գարնանը եւ ամռանը զինյալներ էին գտնվում:

Այս թաղամասը ամենից շատն էր ականներով եւ գազի բալոններով գնդակոծվում: Այս շրջանների մարդկանց տներում կարող էին մինչեւ մի քանի տասնյակ ական կամ պայթուցիկներով համալրված գազի բալոններ հայտնվեին:

Այս թաղամասում հրետանուց եւ դիպուկահար զինյալներից տուժած բնակիչների թիվն ամենամեծն էր:

Թաղամասերում սիրիական արաբական բանակի տեղաշարժման դժվարությունը պայմանավորված էր խիտ կառուցապատումներով եւ բազմաթիվ ստորգետնյա ուղիներով, այդ պատճառով մարտերը երկարատեւ էին եւ դաժան: Թվում էր՝ թաղամասը ամայի է դարձել:

Այսօր Միդանը դեռ չի վերականգնվել՝ մնալով մասամբ ավերված եւ քանդված: Տները վնասված են բեկորներից: Շատ պատշգամբներում մինչեւ օրս ապակեթելերից ծածկոցներ են կախված, որոնք բնակարանները եւ նրանց բնակիչներին պաշտպանում են հակառակորդի դիպուկահարներից:

Այնուամենայնիվ, կյանքը սկսել է վերադառնալ այստեղ: Երակատեւ պատերազմի ընթացքը կոտրվել է, խանութները փոքրիկ արհեստանոցները, գործարանները սկսել են աշխատել:

Բացվել են սրճարաններ, որտեղ ուրախությամբ եւ ժպիտով դիմավորում են այցելուներին, արեւելյան համեմունքներով առեւտրի կետեր: Նորից կարելի է առանց վախենալու քայլել գիշերային քաղաքի փողոցներով, երեխաները կարաղ են ֆուտբոլ խաղալ, թեկուզ ճամփեզրին: Խաղաղ կյանքի այնպիսի պարզ բաղադրիչներ, բայց որքան թանկ են դրանք, այն քաղաքներում, որտեղ ավերիչ ուժով պատերազմ է անցել:

Չնայած ամեն ինչին Միդան շրջանի բնակիչները դրական եւ լավատեսորեն են տրամադրված, խաղաղասիրության մթնոլորտ է զգացվում: Նրանց շատ ուժ եւ ժամանակ կպահանջվի վերականգնվելու, քաղաքը վերականգնելու համար եւ կյանքը շարունակելու համար:

Բայց ամենակարեւորը, որ այստեղ պատերազմներ այլեւս չկան, տներ չեն ավերվում, մարդիկ չեն մահանում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ