News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախընտրական արշավին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդների հեռուստաբանավեճի անցկացումը Հայաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ երեւույթ էր: Այս մասին դեկտեմբերի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամ, քաղաքագետ  Գրիգորի Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ ընտրություններն անցան առանց միջադեպերի, առանց քվեաթերթիկների լցոնումների, առանց ծեծկռտուքների: Սակայն դրական առաջընթացի ֆոնին, Բալասայանի կարծիքով, եղան նաեւ բացասական գործոններ: «Նախընտրական շրջանում, ըստ էության, պայքարող քաղաքական ուժերի միջեւ բանավեճեր չեղան, եւ ընտրողն ընտրեց ոչ թե քաղաքական եւ գաղափարախոսական ծրագրերը, այլ կուսակցություններին եւ անհատներին: Սա անհատների ընտրություն էր, այլ ոչ թե գաղափարախոսությունների»,- նշեց նա:

Բալասանյանը նշեց, որ նախընտրական շրջանում «Իմ քայլը» դաշինքը այդպես էլ չներկայացրեց իր ծրագրի տնտեսական մասը, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել. «Մտահոգություն է հարուցում նաեւ վարչապետի պաշտոնակատարի նախընտրական հռետորաբանությունը, որն անընդհատ հայտարարում էր, որ անհրաժեշտության դեպքում մարդկանց պատին կծեփի եւ ասֆալտին կպառկեցնի: Ըստ էության, «Իմ քայլը» դաշինքի թիրախն ուղղված էր մեկ քաղաքական ուժի դեմ, որ նախկին իշխող կուսակցությունը ձայներ չստանա: Այս ամենը պատիվ չի բերում ոչ մի քաղաքական գործչի եւ ոչ մի քաղաքական ուժի»:

Նա հույս հայտնեց, որ ապագայում արդեն իշխող քաղաքական ուժը կհրաժարվի նման ագրեսիվ հռետորաբանությունից: 

Բալասանյանը բացասական ենթատեքստում նշեց, որ նախընտրական արշավի ընթացքում քաղաքական ուժերը քարոզչության համար շատ մեծ գումարներ են ծախսել. «Այս իմաստով սրանք աննախադեպ ընտրություններ էին»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ