Երեւանում այսօր՝ դեկտեմբերի 20–ին, գողություն են կատարել Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի բնակարանից։ NEWS.am–ի հետ զրույցում Քոչարյանը հաստատեց այդ տեղեկությունը։
«Բնակարանում այդ պահին մարդ չի եղել։ Կարծում եմ՝ առանձնապես խոշոր չափի գողություն է կատարվել, մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել։ Ոստիկանությունը զբաղվում է հարցով»,– ասաց Հովհաննես Քոչարյանը։