ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 20-ին, կազմել է 484.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.02 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 556.00 դրամ (աճել է 4.39 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.92 դրամ (աճել է 2.11 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.20 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 228.14 դրամ, ոսկի՝ 19,550.39 դրամ, պլատին՝ 12,322.2 դրամ: