News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հետընտրական Հայաստանին, որ նոր խորհրդարանով ամբողջովին փոխեց իշխանությունը, Ռուսաստանը կվերաբերվի նախկինի պես․ «Մեր հարաբերություններում ոչինչ չի փլուզվել, որպեսզի վերականգնվի»,- այսօր հայտարարեց նախագահ Պուտինը։

Այս տարի ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի ժամկետը: 1000 խորանարդ մետրը Հայաստանն այժմ գնում է 150 դոլարով, եւ չնայած էժան գազի հույսերին՝ կարող է շատ ավելին վճարել։ «168 ժամի» տեղեկություններով՝ Ռուսատանի փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել մեր փոխվարչապետ Տիգրան Ավինյանին եւ նշել, որ գազը արժենալու է 215 դոլար, եւ այս գինը քննարկման ենթակա չէ: Փոխվարչապետի գրասենյակից, սակայն, հերքեցին այդ խիստ տոնով նամակի գոյությունը, ոչ թե նամակ՝ այլ հեռախոսազրույց է եղել, նոր գինն էլ դեռ ֆիքսված չէ․ բանակցում են: Նաեւ  վստահեցրին՝ «վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»։

7-րդ գումարման խորհրդարանի ղեկավար կազմը գրեթե հայտնի է․ «Իմ քայլը» դաշինքը Ազգային ժողովի նախագահ կառաջադրի Արարատ Միրզոյանի, փոխնախագահներ՝ Լենա Նազարյանի և Ալեն Սիմոնյանի թեկնածությունները։ Սփյուռքի լուծարվող նախարարության ղեկավարը՝ Մխիթար Հայրապետյանը, զբաղեցնելու է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ «Իմ քայլի» 88 հոգանոց խմբակցությունը կղեկավարի կին՝ Լիլիթ Մակունցը։  Նա հեռանում է մշակույթի նախարարի պաշտոնից, սակայն չի լքում մշակույթը․ Մակունցը նախարարական կարիերան ավարտում է նույն բառերով՝ մշակույթն իր մեջ է։

Մամուլը գրել էր, թե Սերժ Սարգսյանի եղբորորդուն Գոնսալեսի անվան տակ իրավապահները հայտնաբերել են քրեական հեղինակություն «Զապի» օգնությամբ։ Ոստիկանապետ Օսիպյանը հերքեց այս տեղեկությունը։

ՊՊԾ գնդի գրավումից հետո սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը օրեր առաջ հայտարարել էր, որ որդուն սպանել են ծառայակիցները եւ խոստացել 30-ից ավելի ապացույց։ «Դա նրա երեւակայությունն է»,- արձագանքեց ոստիկանապետը։

Դատարանը սկսեց քննել «Ֆլեշի Բարսեղ» անունով հայտնի Բարսեղ Բեգլարյանի գործը․ նա մեղադրվում է բռնության սպառնալիքներով ինքնիրավչության համար։ Ըստ բողոքի՝ նրա ցուցումով եւ ներկայությամբ  ծեծել են «Ֆլեշ մոտորսի» ընկերության կոմերցիոն տնօրեն Արման Մկրտումյանին, նա էլ ստիպված բնակարանը գրավադրել է եւ վերադարձրել ուրիշների յուրացրած գումարը։ «Ֆլեշի Բարսեղը», սակայն, պնդում է, որ մեղավոր չէ, եւ հրաժարվեց համաներվելուց։ Տուժող Մկրտումյանն էլ  պատմեց բռնության մանրամասները։

Երեւանում այսօր թալանել են փոխոստիկանապետի բնակարան։ NEWS.am-ի հետ զրույցում Հովհաննես Քոչարյանը հաստատեց այդ տեղեկությունը։ «Բնակարանում այդ պահին մարդ չի եղել։ Ոստիկանությունը զբաղվում է հարցով»,- ասաց փոխոստիկանապետը։

Եվ նախատոնական սեղան, պար, գրկախառնություններ տուն-ինտերնատում։ Փաշինյանի տիկինը, չխախտելով առաջին տիկնանց ավանդույթը, պարում է տարեցների հետ։

Դոլարի գինը կայուն է, այսօր կազմել է 484 դրամ։ Եվորն թանկացել է ավելի քան 4 դրամով՝ 556 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 614, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 20 դրամ:

Հայաստանում դեկտեմբերի 21-ին սպասվում են թույլ տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյուն: Երեւանում եւս սպասվում են թույլ տեղումներ եւ մառախուղ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, իսկ վաղը ցերեկը՝ +6+8 տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ