News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մշակույթի նախարարության աշխատակիցներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում նախարարության շենքի մոտ: Նրանք բողոքում են կառավարության մտադրության դեմ, որով նախատեսվում է լուծարել մշակույթի նախարարությունը:

Ակցիայի մասնակիցները նշեցին, որ այս պահին մշակույթի նախարարության կողմից դիմում են պատրաստել վարչապետին, հիմա ստորագրում են, որ փոխանցեն վարչապետին: Նամակում հիմնավորումն է, թե ինչու է պետք Մշակույթի նախարարությունը պահել որպես առանձին նախարարություն:

Նախարարության աշխատակիցները վրդովված են, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել. «Մենք երեկ ենք սրա մասին իմացել: Էլեկտրոնային համակարգով եկել է որոշման նախագիծ, որ մինչեւ հունվարի 1-ը Մշակույթի նախարարությունը մի մասով միանում է ԿԳ նախարարությանը, մյուս մասով միանում է քաղաքաշինությանը:

Վրդովված ենք, որովհետեւ որչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել: Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ոնց են որոշել»,-ասաց աշխատըակիցներից մեկը:

Նրանք տեղկացրեին, որ նախօրեին հանդիպում է եղել նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ. «Տիկին նախարարը երեկ մեզ հավաքել էր, խոսեց որոշման նախագծի մասին, ասաց, որ ոչ ոք իր աշխատատեղը չի կորցնելու: Նա դրական էր տրամադրված։ մեր հանդեպ: Ասաց, որ կառավարությունում քննարկում է նախարարությունն առանձին պահելու նախաձեռնությունը: Մենք բոլորս կարծում ենք, որ ինքն էլ է դեմ այս որոշմանը, որովհետեւ իր հիմնավորումներով ինքն էլ մեզնից օժանդակություն խնդրեց, որպեսզի պահի նախարարությունը, թեկուզ փոքր:

Այստեղ մարդիկ կան, որ 30-40 տարի աշխատում են նախարարությունում: Ոչ ոք իր աշխատատեղից կառչած չէ ու չի վախենում, որ կկորցնի աշխատանքը: Պարզապպես մշակույթը ռազմավարական կարեւորություն ունի ցանկացած երկրի համար»,-ասացին նրանք:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի վերաձևավորման արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը կմիանա տարածքային կառավարման ու զարգացման նախարարությանը։ Մշակույթի, սպորտի ու երիտասարդության նախարարությունները կմիավորվեն կրթության և գիտության նախարարությանը։ Որպես առանձին գերատեսչություններ շարունակելու են գործել ֆինանսների, արդարադատության, առողջապահության ու բնապահպանության նախարարությունները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ