News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սփյուռքի նախարարության աշխատակիցները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների հետ ճեպազրույցից են տեղեկացել, որ իրենց նախարարությունը փակվում է։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21–ին, բողոքի ակցիայի ժամանակ ասաց նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանը։

«Մենք լսել էինք խոսակցություններ, որ հնարավոր է՝ նախարարությունը միանա այլ նախարարության, սակայն, Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում հայտարարեց, որ նախարարությունը փակվելու է։ Այսքան աշխատակիցներս փաստի առաջ ենք կանգնած, մինչեւ այս պահը փակվելու մասին նույնիսկ խոսակցություններ չէինք լսել»,– ասաց Լեւոն Անտոնյանը։

Նա նշեց, որ Սփյուռքի նախարարությունը կարեւոր գործառույթ է կատարում. «7–ից 8 միլիոն սփյուռք ունեցող պետությունն իրավունք չունի լուծարել նախարարությունը»։

Նշենք, որ Սփյուռքի ու Մշակույթի նախարարությունների աշխատակիցներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում։ Այժմ նրանք Կառավարության դիմաց են։

Տպել
Ամենաշատ