News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ընկերության կազմակերպած բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերում ընդգրկված դպրոցահասակ երեխաների:

Երեխաներն ավելի վաղ Ռալֆ Յիրիկյանի հետ հանդիպել էին «Թումո» կենտրոնում եւ ցանկություն հայտնել այցելել ընկերության գլխավոր գրասենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքային առօրյային, ինչպես նաեւ հեռահաղորդակցության հիմունքներին ծանոթանալու համար:

Հանդիպման ընթացքում ընկերության հյուրերը լսել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաջողության պատմությունը, ծանոթացել հեռահաղորդակցության ոլորտի առանձնահատկություններին ու զարգացման միտումներին, ընկերության կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաեւ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործունեության հիմքում դրված հիմնարար արժեքներին:

Այնուհետեւ ընկերության զանգերի եւ սպասարկման կենտրոններում կազմակերպված շրջայցի ընթացքում, երեխաները հնարավորություն են ստացել դիտարկել հեռահաղորդակցության ոլորտում բաժանորդային սպասարկման աշխատանքի նրբություններին եւ առանձնահատկություններին:

Երեխաների հետ զրույցում Ռալֆ Յիրիկյանը պատմել է հաջողության իր բանաձեւի մասին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը երեխաներին խորհուրդ է տվել միշտ ձգտել ավելիին եւ կարեւորել փորձի փոխանակումն ու շփումը: Գործարարը խրախուսել է մասնակիցներին երբեւէ չխուսափել որեւէ աշխատանքից, ջանալ դրանից գիտելիք եւ հմտություններ ձեռք բերել. «Երբեք մի խորշիր «սեւ» աշխատանքից, եթե դա քո պարտականությունն է: Ցանկացած աշխատանք պահանջում է հմտություն: Աշխատանքը ջանք է, որ արժանի է հարգանքի: Վաղը դու կկարողանաս գնահատել այդ աշխատանքի արդյունավետությունն ու այդ աշխատողին, միայն եթե դու այսօր ինքդ կատարես այդ աշխատանքը՝ ինքնուրույն»:

Զրույցի ընթացքում մասնակիցները Ռալֆ Յիրիկյանին ուղղել են իրենց հետաքրքրող հարցերն ու խորհուրդներ ստացել հաջողության սեփական ուղին կերտելու վերաբերյալ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
Ամենաշատ