News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում անդրադարձել է Հայաստանում անցկացված ընտրություններին եւ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին եւ ընկերներին։

Կարո Փայլանը նշել է, որ նախորդ շաբաթ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում հաղթել են ապրիլին թավշյա հեղափոխությամբ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը եւ ընկերները՝ 70 տոկոս քվե ստանալով ու մեծ հաջողություն են գրանցելով։

«Թուրքիայի ազգային ժողովից շնորհավորում եմ ժողովրդավարական ընտրություն անցկացրած Նիկոլ Փաշինյանին եւ հայ ժողովրդին շնորհավորում եմ։ Ընտրություններից անմիջապես հետո պարոն Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել։  Հուսով եմ, որ Թուրքիան էլ «պատրաստ եմ» պատասխանն է տվել։

Այստեղից Թուրքիայի խորհրդարանի նախագահին եւ երկրի նախագահին կոչ եմ անում կառուցողական պատասխան տալ Հայաստանի վարչապետին։ Հավատում եմ, որ Հայաստանի հետ չլուծված խնդիրներ չունենք»,–նշել է Փայլանը՝ վերջում հայերենով ավելացրել. «Նիկոլ Փաշինյանին եւ ընկերներին հաջողություն եմ մաղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ