News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Իմ քայլը» դաշինքի ծրագրում խոշոր տառերով գրված էր, որ մենք ներգրավելու ենք աղբահավաքության երկրորդ օպերատոր, սակայն 3 ամսում ոչինչ չեք արել այդ ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նա՝ դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին, մասնավորապես հայտարարեց հետեւյալը.

«Այդ հարցով իմ նամակին ժամկետի մեջ չեք պատասխանում: Ես մտածում էի, որ ուշացնում եք, որովհետեւ դարակազմիկ որոշում եք կայացնում, բայց պարզվում է՝ ոչ մի որոշում էլ չկա: Ես այստեղից եզրակացնում եմ՝ դուք չգիտեք ինչպես լուծել այդ խնդիրը եւ անկարող եք քաղաքը մաքրել աղբից: Հաջորդ եզրակացությունը: Դուք դա չեք ուզում, որովհետեւ համակրում եք «Սանիթեքին», որը ինչ-որ ներդրումներ է անում, բայց ոչ քաղաքի ոլորտում: Կամ գուցե ձեզ սպառնո՞ւմ են, շանտա՞ժ են անում, վախեցնում են, կիսվեք ձեր մտահոգություններով: Միգուցե մենք կարողանանք ձեզ այդ հարցում օգնել:

Դուք շատ լավ ծանոթ եք պայմանագրին, դուք գիտեք, որ եթե ոչ պատշաճ կատարման համար ուղարկում ենք ձախողման ծանուցումներ, դա իրավական հիմք է պայմանագիրը խզելու: Դուք շատ լավ գիտեք, որ կան բոլոր հիմքերը պայմանագիրը խզելու համար: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու ենք 3 ամիս դիմանում «Սանիթեքին»:

Անի Սամսոնյանը կոչ արեց քաղաքացիներին ֆլեշմոբ կազմակերպել եւ իրենց ֆեյսբուքյան էջերից աղբի նկարներ ուղարկել քաղաքապետին ու մյուս պաշտոնյաներին. «Դուք պետք է արթնանաք ու քնեք աղբի նկարներով: Մարդիկ էլ չեն գնալու «Սանիթեք»-ի դիմաց ակցիա անեն, մաշված, կեղտոտ ու կոտրված կոնտեյներները բերելու են քաղաքապետարանի բոլոր մուտքերը փակեն: Սա լինելու է ձեր աշխատանքի երեք ամսվա արդյունքը»,-հայտարարեց Անի Սամսոնյանը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը միայն կարճ արձագանքեց,. Որ այդ հարցերին ինքը նախկինում անդրադարձել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ