News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Եկել եմ ձեզ շեղեմ ձեր տոնածառի հանդեսից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Նա դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով, որ այս երեք ամսվա ընթացքում ակնկալիքները ավելի մեծ են եղել իր աշխատանքից. «Ես իլյուզիաներ չեմ ունեցել, որ դուք կախարդական փայտիկով լուծելու եք միանգամից այդ խնդիրները: Բայց այս ընթացքում ծագել են սկզբունքային հարցեր, որոնց դուք լուծում չեք տվել:

Ես երկու նամակ եմ գրել ու ստացել անհասկանալի պատասխաններ: Ավելի լավ է չպատասխանեիք, պարոն քաղաքապետ:

Առաջին նամակով խնդրել էի հանդիպում ձեր ԿԳ նախարարի, իմ եւ այն ուսուցիչների միջեւ, որոնք անարդարաբար եւ նվաստացուցիչ կերպով վիրավորված էին ձեր հանրակրթության վարչության պետից: Ես բերել էի փաստարկներ, կային վկայություններ: Կային ինչ-որ ձայնագրություններ կիսատ-պռատ, նախարարությունն ասաց՝ եկեք, վերցրեք: Կգանք, բա չենք գա:

Այս հարցի շուրջ խայտառակ եղավ հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, տիկին փոխնախարարը, խայտառակ եղաք նաեւ դուք, պարոն քաղաքապետ:

Ես պահանջեցի, որ դուք պետք է հեռացնեք այդ անէթիկա պաշտոնյային: Ես նաեւ կոչով դիմեցի «Իմ քայլը» խմբակցության անդամներին: Ձեզնից որեւէ մեկը հարց չուղղեց քաղաքապետին, թե ինչու չեք հեռացնում Աննա Ստեփանյանին: Ինձ չի պատասխանում:

Դուք ասում էիք, մենք ենք ավագանիում լինելու ընդդիմություն: Ընդդիմություն նշանակում է հանրային ճնշում, ուր մնաց ձեր հաշվետվողականությունը հանրության առջեւ: Ես էլ կարող եմ իմ խմբակցության ներսում ինչ-որ բանի հետ չհամաձայնել, բայց դա չեղավ ընդդիմություն: Բարձրաձայնեք:

Մարդիկ ասում են՝ քաղաքապետն ասում էր՝ իմ դեմ խաղ չկա: Այո, իր դեմ խաղ չկա, բայց ինքն իմ հարցերին չի պատասխանում: Ինձ ասում են՝ քաղաքապետն այս հարցում շահ ունի, դու միամիտ ես: Ի՞նչ ասեմ ես այդ մարդկանց, դուք ունե՞ք այս հարցերի պատասխանները, պարոն քաղաքապետ»,-հայտարարեց Անի Սամսոնյանը:

Տպել
Ամենաշատ