News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:

Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի շրջանակներում ինը դեսպանատների ներկայացուցիչների օգնությամբ մասնակիցները կպատրաստեն տարբեր երկրների Սուրբ Ծննդյան ավանդական զարդեր եւ դրանցով կզարդարեն Աշխարհի տոնածառը՝ այդպիսով ծանոթանալով տարբեր մշակույթներում առկա Սուրբ Ծննդյան ավանդույթներին: Ծրագիրը տեղի կունենա ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում:

«Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն ինը տարի երեխաներին եւ նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարվա ծրագրին ներգրավված են տարբեր երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցիչների հետ համագործակցությունը խթանելու է երեխաների՝ տարբեր մշակույթների հետ շփման փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար, ինչպես նաեւ մասնակից երկրների դեսպանատներին», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Մենք միշտ ուրախ ենք աջակցել մեր գործընկեր Գաֆեսճեան արվեստի կենտրոնի այս միջոցառման անցկացմանը՝ մեր երեխաներին ամանորյա  հրաշք պարգեւելու համար։ Հատկապես ուրախալի է, որ տոնի ընթացքում մեր փոքրիկները նաեւ ծանոթանում են համաշխարհային մշակույթի հետ եւ նոր գիտելիքներ են ձեռք բերում։ Սա կիրթ եւ զարգացած սերունդ ունենալու կարեւոր նախադրյալ է», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը եւ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան եւ այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ