News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

1976թ․ մեքսիկական Չյապաս նահանգի բնակիչը անտառում հսկայական կորալյան Micrurus nigrocinctus օձ էր գտել եւ փոխանցել էր գիտնականներին։ Վերջինները սողունի որովայնում օտար կիսամարսված մարմին էին հայտնաբերել, սակայն դա նրանց անսովոր չէր թվացել, եւ այն չորս տասնամյակ փոշոտվում էր արխիվներում։ Միայն բոլորովին վերջերս է դրանով որոշել զբաղվել Տեխասի համալսարանից մասնագետների խումբը, ինչի շնորհիվ օձի նոր տեսակ է հայտնաբերվել՝ տեղեկացնում է Nat-geo-ն։

Կորալյան օձի համար որպես ճաշ է ծառայել ուրիշ՝ գիտնականներին բոլորովին անհայտ տեսակի սողուն՝ 26 սանտիմետրանոց մեծահասակ արու։ Տեսակի որոշման հարցում կարեւոր նշանակություն ունի թեփուկների ծածկույթը, եւ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ նոր տեսակի օձի պոչի տակի թեփուկները զույգավորված չեն եղել։ Գիտությանը հայտնի տեսակներից տարբերվել է նաեւ գանգի ձեւը։

Նոր տեսակը ստացել է Cenaspis aenigma («հանելուկային ճաշային օձ») անվանումը։ Այն պատկանում է փորողների դասին։ Այդ մասին են վկայում գանգի երկարավուն ձեւը, եւ այն, որ մարդիկ երբեք նրան չեն տեսել, քանի որ այդպիսի օձերը ստորգետնյա կյանք են վարում։

Քանի որ գտածոյի ողջ տեսակը չունեն, գիտնականները ոչինչ ավելին չեն կարող ասել այս օձի մասին։ Անհասկանալի է օձի զարգացած ծնոտը։ Փորող սողունները սովորաբար սնվում են անողնաշարավորներով, սակայն Cenaspis aenigma-ն լավ զարգացած ատամներ ունի, ինչը վկայում է այն մասին, որ նա նաեւ «կոշտ» կենդանիներ է կերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ