News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանի Հանրապետության հրապարակում վառեցին նոր գլխավոր տոնածառի լույսերը։

Այս տարի արարողությունը փոխվել է։ Նախկինում Տարոն Մարգարյանը կարմիր կոճակ էր սեղմում եւ լույսերը միանում, իսկ այս տարի Հայկ Մարությանը մի փոքրիկ աղջկա հետ խորհրդանշական բանալին ձեռքին մոտեցավ ժամացույցին, բանալիով պտտեց կողպեքը, ինչից հետո վառվեցին տոնածառի լույսերը եւ հրավառություն տեղի ունեցավ։ Մինչեւ լույսերը միացնելը՝ Հայկ Մարությանն ուղերձով դիմեց հավաքվածներին, ասաց, որ նախորդ Ամանորին իր պահած երազանքը 2018թ.–ին իրականացրել է։ Մարությանը հորդորել է երեխաներին անպայման երազանք պահել՝ խոստանալով, որ մեծահասակները դրանք կիրականացնեն։

Նշենք, որ հրապարակում արարողությանը հետեւում էին նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ։

Հիշեցնենք, որ նոր տոնածառը բերվել է Ռուսաստանից, լույսերի եւ խաղալիքների հետ միասին տոնածառն արժեցել է շուրջ 70 մլն դրամ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ