News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Օրվա անսպասելի վճիռը։ Մանվել Գրիգորյանը Ամանորը կանցկացնի տանը, 6 ամսվա կալանքից հետո նրա խափանման միջոցը փոխվեց։ Դատարանն այսօր որոշել է 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Գրիգորյանին։

Կառավարման համակարգի սպասվող օպտիմալացումը փողոց է դուրս բերել մշակույթի եւ սփյուռքի նախարարության աշխատակիցներին։ Երկու գերատեսչություններն էլ կաբինետի կառուցվածքի վերաձևավորման արդյունքում լուծարվելու են։  Բողոքող աշխատակիցները երթով հասան կառավարության շենք եւ նամակ հանձնեցին՝ պահանջով վերանայելու, ըստ իրենց, անհիմն եւ ոչ պրոֆեսիոնալ որոշումը։ 

Նրանք բողոքում էին, որ իրենց կարծիքը ոչ ոք չի հարցրել, ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել, չգիտեն՝ ովքեր եւ ինչպես են որոշել, որ այդ նախարարությունները ավելորդ են։ 

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույսը» խստացնում է քննադատությունը․ այսօրվա  նիստի թեժությունն ապահովեց Անի Սամսոնյանը, որ, ինչպես հայտարարեց, եկել է ավագանուն շեղելու տոնածառի հանդեսից։ Շեղեց երկու խնդրով․ առաջին, ինչու է շարունակում պաշտոնավարել հանրակրթության վարչության պետը, որը ըստ նրա, էթիկայից զուրկ է, նվաստացրել է ուսուցիչներին։ 

Երկրոդ աղբահանության խնդիրն էր․ Սամսոնյանը հիշեցրեց՝ երկրորդ օպերատոր ներգրավելու նախընտրական խոստումը խոշոր տառերով գրված էր «Իմ քայլի» ծրագրում, բայց 3 ամսում ոչինչ չի արվել։ 

Այս երկար ելույթին քաղաքապետը արձագանքեց կարճ․ այդ հարցերին, ասաց, ինքը նախկինում անդրադարձել է։

«Իմ քայլի» ծրագրում խոշոր տառերով գրված էր նաեւ տրանսպորտի մասին, խոստանում էին իսպառ վերացնել գծերն ու գծատերերերին, փոխարենը ստեղծել նոր երթուղիներ, նոր կանգառներ, ներմուծել բարձրակարգ ավտոբուսներ։ Այս խոստումների ժամկետը, սակայն, անորոշ է, այսօր միայն պարզվեց, որ այսպիսի փոփոխության համար մեկ տարին ռեալ չէ, ավելին՝ ֆանտաստիկա է։ 

Երևանի գլխավոր տոնածառի լույսերը վառվեցին․ ավանդական արարողության մեջ նոր սիմվոլիկ դետալ էր ավելացել՝ բանալի, որով քաղաքապետը փոքրիկ աղջկա հետ միացրեց տոնական լույսերը։ 

Դոլարի գինը շարունակում է կայուն մնալ․ այսօր կազմել է 484 դրամ, եվրոն էժանացել է՝ 553 դրամ է, բրիտանական ֆունտը 613 դրամ է, ռուսական ռուբլին՝ 7 ու 10 դրամ: 

Հայաստանում դեկտեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ