News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ դեկտեմբերի 21–ի երեկոյան, որոշել է գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։

Այս մասին NEWS.am-ին հայտնեց գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Նրա խոսքով՝ խափանման միջոց կալանքը փոխվել է 25 մլն դրամ գրավի դիմաց։ Փաստաբանի խոսքով՝ այս պահին զբաղվում են գրավի վճարման հարցերով։

Նշենք, որ նրա փաստաբանները այս վեց ամիսների ընթացքում բազմիցս բարձրաձայնել են, որ 62–ամյա Մանվել Գրիգորյանը ունի մի շարք հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և մի քանի անգամ խափանման միջոցը փոխելու ապարդյուն փորձ էին արել։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ