News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Ընձառյուծի երկիր» ազգային պարկի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ տեսախցիկը նույն տեղում «որսացել» է հեռավորարեւլյան չորս ընձառյուծ մի քանի օրվա ընթացքում։

Գիտնականները նշում են, որ սա եզակի դեպք է, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

«Մի անգամից այսքան ընձառյուծ նկարելը շատ հազվադեպ բան է»,- նշում է ազգային պարկի ինժեներ-հետազոտող Վիկտոր Ստորոժուկը։

Գիտնականը պարզաբանում է, որ մասնագետներին հաջողվել է տեսանյութն ստանալ տեսախցիկի համար հարմար տեղ ընտրելու շնորհիվ, որը դրվել է գազանների անցած արահետների խաչմերուկում։

Կադրում առաջինը հայտնվում է էգ ընձառյուծը՝ Leo 39F համարի տակ։ Գիշատիչը շուրջն է դիտում, հողի վրա միզահետք թողնում, որը հետո ուսումնասիրելու են տեսանյութի մյուս հերոսները։ Խցիկի առջեւ հանգստանալով՝ էգը նայում է օբյեկտիվին՝ հանգիստ արձագանքելով նկարահանմանը. «Ընձառյուծի երկրի» խցիկներին նա արդեն վեց տարի ծանոթ է։

Հաջորդ օրը տեսահարթակ է այցելում արու ընձառյուծը՝ Leo 76M, Մանջուր անունով։ Էգի թողած ուղերձով հրապուրված՝ նա հոտոտում է նշանը, հետո թեթևակի վերին շուրթը վեր է քաշում եւ հրապուրանքի հատուկ օրգանով շնչում նշանի հոտը։ Նման պրոցեսը գիտնականներն անվանում են ֆլեմեն։ Կողքին պատասխան ուղերձ թողնելով՝ Մանջուրը «ոտքը կախ է գցում» այդ տեղում։

Վերջինը տեսախցիկի առջեւ հայտնվում են երկու կատվիկներ, որոնք մինչ այդ ծանոթ չէին «Ընձառյուծի երկրի» մասնագետներին։ Հետաքրքրասեր կատվիկները մի լավ ուսումնասիրում են տեղի հոտերը։ Անվտանգության նկատառումներով նրանք նշաններ չեն թողնում՝ իրենց ներկայությունը թաքցնելով հնարավոր թշնամիներից։

Հեռավորարեւելյան ընձառյուծը ամենահազվադեպ խոշոր կատվազգին է երկրագնդում։ Նրանց թվաքանակը Ռուսաստանում 2000-ականների սկզբին կազմում էր ընդամենը 30։ 2017թ. ազգային պարկի տարածքում գրանցվել են 86 առանձնյակ և 21 կատվիկ։ Ռուսաստանում այս կենդանիներն ապրում են միայն Պրիմորիեում, ընդ որում՝ գիշատիչների մոտ 70%-ն ապրում է «Ընձառյուծի երկիր» ազգային պարկի տարածքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ