Մի տղամարդ է կալանվել Հյուսիսային բեւեռի արշիպելագներից մեկում գտնվող բանկի զինված թալանի կասկածանքով, տեղեկացնում է Sky News-ը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Սա նորություն էր Արկտիկական օվկիանոսի ափին գտնվող Շպիցբերգենի (Սվալբարդ) արշիպելագի համար (Նորվեգիայի եւ Հյուսիսային բեւեռի միջեւ)։
Ոստիկանությունում ասել են, որ կողոպտիչը օտարերկրացի ճանապարհորդ է եղել, որը կհարցաքննվի Նորվեգիայի Թրոմսե քաղաքում։