News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սուդանի Հետախուզության ազգային ծառայության տնօրեն Սալահ Գոշը Իսրայելին մեղադրել է երկրում զանգվածային հուզումներին հանցակցության մեջ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Sudan Tribune թերթին։

«Նայրոբիից (Քենիա) Սուդան է եկել ապստամբական խմբի 280 ակտիվիստ, նրանցից շատերը գործի են դրվել իսրայելական արտաքին հետախուզության «Մոսադ» ծառայության կողմից՝ երկրի տարածքում գործունեություն ծավալելու համար»,- տեղեկացրել է նա ԶԼՄ ղեկավարների համար հատուկ հրավիրված ճեպազրույցում։ Բացի այդ, նա Սուդանի ազատագրական բանակ ապստամբական խմբավորման խռովարարներին մեղադրել է երկրում սաբոտաժ եւև սադրանքներ կազմակերպելու մեջ։

Անվտանգության ծառայության ղեկավարի խոսքերով՝ ոստիկանությունը հրազեն չի կիրառել ցուցարարների դեմ։ Ընդ որում՝ սոցիալական ցանցերում տարածվում են տեսահոլովակներ, որոնցում երեւում է, թե ինչպես են բաց գույնի հագուստով մարդիկ կրակում ընդվզողների վրա։ Միջարաբական Asharq Al-Awsat թերթի տվյալներով՝ ուրբաթ օրը զոհվել է 10 մարդ, դեկտեմբերի 19-ից սկսված անկարգություններից ի վեր սպանվել է 17 մարդ։

Սալահ Գոշը երկրի իշխանությունների սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք այս օրերին մեկնաբանում են Սուդանում տիրող իրավիճակը։ Ստացվող տեղեկատվության համաձայն՝ երկրում մտցվել է ԶԼՄ կոշտ գրախոսություն, շրջանների մեծամասնությունը վերջին օրերին լիովին կտրված է ինտերնետից։         

Մինչդեռ, ինչպես տեղեկացնում է Sudania-24հեռուստաալիքը, բանակն իր պահպանության տակ է վերցրել երկրի ռազմավարական օբյեկտները, իսկ ՆԳՆ-ն հետեւում է օտարերկրացիների երթեւեկը՝ սադրանքների կանխման նպատակով։

Շաբաթ օրը ցուցարարները նորից դուրս են եկել փողոցներ՝ բողոքելով երկրի ծանր տնտեսական վիճակի դեմ։ Մարդիկ հրդեհում են իշխող Ազգային կոնգրես կուսակցության գրասենյակները եւ պահանջում նախագահի ու կառավարության հրաժարականը։ Շատ շրջաններում արդեն մտցվել են արտակարգ դրություն եւ պարետային ժամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ