News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սիրիայում «Իսլամական պետության» մնացուկների մասին կարող են հոգալ «տեղի երկրները», այդ թվում եւ Թուրքիան, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով ՍԱՀ-ից ամերիկյան զորքերի դուրսբերումը, տեղեկացնում է Ռոյթըրը՝ հղում կատարելով Twitter-ում ԱՄՆ նախագահի համապատասխան հայտարարությանը։

«Սկզբում մենք մտադիր էինք  Սիրիայում մնալ երեք ամիս, եւ դա յոթ տարի առաջ էր. մենք երբեք չենք հեռացել այնտեղից։ Երբ ես նախագահ դարձա, այնտեղ կամայականություններ էր անում ԻԼԻՊ-ը։ Իսկ հիմա ԻԼԻՊ-ը զգալիորեն տանուլ է տվել, եւ նրա մնացուկների մասին կարող են հոգալ տեղի երկրները, այդ թվում եւ Թուրքիան։ Մենք վերադառնում ենք տուն»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր «Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների ջախջախման մասին։

Հետո Սպիտակ տունը տեղեկացրեց ՍԱՀ-ից զորքերի դուսրբերման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ