News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանի 90-ամյակի առթիվ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Չեքիջյան, Սիրելի մաեստրո, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ պատկառելի հոբելյանի՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։ Մեծ է Ձեր վաստակը մեր երաժշտարվեստի և մանավանդ խմբավարական արվեստի զարգացման գործում։ Դուք վաղուց Ձեր ինքնատիպ ձեռագրով և անհատական նկարագրով նմանվում եք ժամանակակից հայ մշակույթը ներկայացնող և հանրահռչակող դեսպանի։ Ձեր անունը դարձել է հայրենադարձության և հայրենիքին անմնացորդ նվիրվելու խորհրդանիշներից մեկը։

Հայաստանի ազգային հերոս, մեծ հայ, Սիրելի մաեստրո, Ուրախ եմ, որ այսօր Դուք Ձեր ողջ անսպառ եռանդով շարունակում եք աշխատել։ Շնորհավորում եմ Ձեզ ևս մեկ անգամ և մաղթում ամենայն բարիք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ