Անհայտ անձինք վնասել են Վանաձոր Գյումրի ճանապարհին տեղադրված Նիկոլ Փաշինյանի արձանը:
Համացանցում տարածված լուսանկարում երեւում է, որ բացակայում է արձանի գլուխը:
Հիշեցնենք, որ քանդակը կոչվում է «Իմ քայլը» եւ խորհրդանշում է Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրիից սկսած քայլարշավը: Ավելի վաղ կոտրել էին արձանի ոտքը:





























