News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող StartHub Armenia նախագծի շրջանակներում տեղի ունեցավ Starthub Offline հերթական հանդիպում-քննարկումը։ StartHub Offline-ը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները հանդիպում եւ քննարկումներ են անցկացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Այս հանդիպման խորագիրն էր՝ «Հայկական ստարտափների ներկան եւ ապագան», բանախոսը՝ Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը, ով ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնում համակարգել է ՏՏ ոլորտը։ Ամալյա Եղոյանը երկար տարիներ ղեկավարել է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը։ Նա մասնագիտացած է բիզնեսի կառավարման ոլորտում։

Հանդիպման ընթացքում խոսվել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությունների, առկա առավելությունների եւ բացթողումների մասին։ Ամփոփվել է 2018 թ-ը, որը մասնակիցների կողմից գնահատվել է չափազանց հաջող, անդրադարձ է եղել նաեւ 2019 թ-ի սպասումներին։

«ՏՏ ոլորտում 2018-ն իրականում շատ բուռն էր։ Ստարտափ էկոհամակարգի մասին խոսելիս շատ ուրախ եմ նշել, որ այն ոչ միայն Երեւանով է սահմանափակվում, այլեւ մենք զարգացում եւ առաջընթաց ունենք նաեւ մարզերում»,- ամփոփելով տարին՝ նշեց Business Development Advisors (BDA) ընկերության տնօրեն Ամալյա Եղոյանը

«Այսօր ամփոփեցինք տարին եւ խոսեցինք ապագայի սպասելիքների մասին։ Starthub-ը, որպես նախագիծ, նույնպես ամփոփում է տարին եւ կարող եմ ասել, որ կարճ ժամանակահատվածում մենք դարձանք հայկական ստարտափ էկոհամակարգի նկատելի բաղադրիչներից մեկը։ Starthub-ի առաջնային նպատակը ստարտափների տեղեկատվական աջակցությունն է, ինչ էլ մեծ սիրով անում ենք մեր starthub.am կայքի եւ Starthub Offline հարթակի միջոցով։ Շնորհակալություն եմ հայտնում Beeline-ին եւ Starthub-ի թիմին, համոզված եմ, որ հաջորդ տարի ավելի մեծ եռանդով կշարունակենք այս նախագիծը», - նշեց Տեխնոլոգիական զարգացման կենտրոն հիմնադրամի Խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

«Beeline-ը ստարտափների աջակցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում, եւ այդ շարքում  Starthub-ը հատուկ տեղ է զբաղեցնում, քանի որ ամփոփ տեղեկատվություն է ապահովում ոլորտի բոլոր մասնակիցների համար՝ թե ստարտափների, թե ներդրողների։ Իսկ այսօրվա նման հանդիպումները թույլ են տալիս քննարկել կարեւորագույն հարցերը ոլորտի փորձագետների հետ եւ մշտապես թարմ ու արդիական խնդիրներ լուսաբանել հարթակում, որպեսզի հայկական էկոհամակարգը էլ ավելի զարգանա եւ առողջանա», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը։

Starthub Armenia ծրագրի ընթացքին հետեւելու եւ առաջիկա հանդիպում-քննարկումների մասին տեղյակ լինելու համար կարող եք այցելել կայք կամ StartHub Armenia ֆեյսբուքյան էջ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ