News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիան վերականգնելու է իր տարածքում գտնվող Խանձթիի, Օշկիի, Իշախանի եւ Օթխթայի ուղղափառ տաճարները, իսկ Վրաստանում կվերականգնվեն Սամցխեշիի, Խարջամիի եւ Ախալցխայի մզկիթները, Քոբուլեթիում 19-րդ դարում կառուցված մզկիթը, իսկ Բաթումիում կկառուցվի 20-րդ դարում քանդված Ազիզեի մզկիթը:

Աջարիայի «Հանրապետական» կուսակցության ղեկավար Մուրման Դումբաձեն հայտարարել է, թե այս հարցի վերաբերյալ ոչ ոք բաց չի խոսում, ինչը նշանակում է, որ խնդրի լուծումն ընթանում է արագացված տեմպերով եւ թաքուն:

Վրաստանում մզկիթների կառուցելու հանգամանքը դուր չի գալիս վրաց ժողովրդին:Ինչպես նշում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» պարբերականը, գարնանը Սամցխե-Ջավախքում նոր մահմեդականներ են բնակություն հաստատելու, իսկ դա տեղացիների խոսքով հղի է լուրջ վտանգներով:

Նշենք, որ Վրաստանն ու Թուրքիան համաձայնգիր են ստորագրել, ըստ որի` Թուրքիայի տարածքում վերականգնվելու են վրացական եկեղեցիները, իսկ Վրաստանում` թուրքական մզկիթները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ