News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» անդամ Կարո Եղնուկյանը 12 000 դրամի պահանջով քաղհայց կներկայացնի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 24-ին, հրավիրված մամուլի ասուլիսին  ասաց Կարո Եղնուկյանը։

«2015 թվականի դեկտեմբերի 31-ին, ես առաջին տոնածառն էի տարել Ազատության հրապարակ եւ Վալերի Օսիպյանը կոտրեց իմ տոնածառը եւ գավազանը, ընդհանուր առմամբ 12 000 դրամի վնաս է պատճառել։ Հետո տեղի ունեցան Գեւորգ Սաֆարյանի հետ կապված հայտնի դեպքերը, որի արդյունքում Գեւորգին ձերբակալեցին»,–ասաց Եղնուկյանը։

Եղնուկյանը նշեց, որ հարցը 12 000 դրամը չէ, այլ ինքը պահանջում է, որ քաղաքացու իրավունքները Հայաստանում հարգվեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ