News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մեղադրել է քրդական գործոնի օգտագործմամբ Սիրիան մասնատելու ձգտման մեջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին օրերին Նեթանյահուն շատ մտահոգված է, քանի որ նա ցանկանում էր Սիրիան ահաբեկիչների օգնությամբ բաժանել, բայց այժմ նա տեսնում է, որ իր ծրագրերը չպետք է իրականանան: Ինչպես տեսնում եք, Իսրայելը սկսել է զրպարտել մեր նախագահին», - NTV հեռուստաալիքի եթերում ասել է Չավուշօղլուն:

Նրա խոսքով, Անկարան տեսնում է, որ «Նեթանյահուն համակրանք ունի Քրդական աշխատավորական կուսակցության նկատմամբ: Ավելի վաղ Նեթանյահուն պաղեստինա-իսրայելական հակամարտության հերթական  սրացման պատճառով Էրդողանի հետ հեռակա միմյանց քննադատել էին:

Էրդողանի հետ Ստամբուլում կիրակնօրյա հանրահավաքի ժամանակ Էրդողանն ասել էր, որ Նեթանյահուն «չարիք է սերմանում՝ զբաղվելով պետական  ահաբեկմամբ եւ Իսրայելին կոչ էր արել պատասխանատվություն կրել չարագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, արյունահեղության եւ ավերվածությունների համար»: Ելույթին նախորդել էին Գազայի հատվածում նոր բախումները, որտեղ իսրայելցի զինվորականների պատճառով 4 պաղեստինցի էր մահացել:

Ի պատասխան Նեթանյահուն Էրդողանին «հակասեմական բռնապետ»  էր անվանել, որը «Իսրայելով է տառապում»՝ հավելելով, որ թուրքական բանակը քրդական գյուղերում սպանում է կանանց ու երեխաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ