News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Քանի որ մի տեսակ չարձանագրվեց՝ հարկ եմ համարում ընդգծել:

Առաջին անգամ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեն վիճարկվելու Սահմանադրական դատարանում:

Հաշվարկային մեկնակետը 1996 թվականն է, երբ ստեղծվեց Սահմանադրական դատարանը:

Դրանից հետո ԱԺ բոլոր ընտրությունների արդյունքները վիճարկվել են ՍԴ-ում: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները միակ բացառությունն են»,-գրել է Փաշինյանը:

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել այս տարվա դեկտեմբերի 9-ին, որտեղ քվեաների ավելի քան 70 տոկոսով հաղթել է Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը: Խորհրդարան են անցել նաեւ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ