News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այս տարվա գարնանը ռուսական եւ հայկական լրատվամիջոցների գլխագրերը թեժ էին  հայկական ծագումով ռուսաստանցի խոշոր գործարար, «Luding» խմբի համասեփականատեր Արթուր Վարժապետյանի եւ նրա կնոջ` Աննա Շահնազարովայի աղմկալի  ամուսնալուծության մասին թեմայով: Նրանք միասին ապրել են մոտ 25 տարի, երկու երեխա  են մեծացրել, սակայն չեն կարողանում պայմանավորվել ընտանիքին պատկանող ակտիվների խաղաղ, առանց դատական միջամտության բաժանման, ինչպես նաեւ համատեղ ձեռք բերված ռուսական եւ օտարերկրյա գույքի շուրջ: Աննա Շահնազարովան պատմել է իրենց ամուսնալուծության մասին NEWS.am- ի հետ զրույցում:

Տիկին Շահնազարովա, ի՞նչ փուլում է դատական գործընթացն այժմ, եւ որո՞նք են ձեզ համար հիմնական ռիսկերը:

Գործընթացը դեռեւս դատական ​​գնահատման փուլում է: Պարոն Վարժապետյանի պաշտպանությունը վկայում է ռուսական ակտիվների ցածր գնի, միեւնույն ժամանակ՝ արտասահմանյան ակտիվների շուկայական բարձր գնի մասին: Դրան զուգահեռ, մեր ընտանիքի գույքի շուկայական արժեքը թերագնահատված է, որտեղ, ինչպես պարզվեց, կան չգրանցված օբյեկտներ: Բայց հիմնական ռիսկերը, իհարկե, բիզնեսի շուկայի գնահատման ոլորտում են: Ըստ հակընդդեմ հայցում ներկայացված առաջին տարբերակի, ամուսնուս մասնաբաժինն ընկերության կազմում գնահատվել է 16,5 մլն ռուբլի անվանական արժեքով: Այժմ «անկախ գնահատողները» գնահատել են այն համապատասխանաբար 124 մլն ռուբլի շուկայական արժեքով, հետևաբար ես կարող եմ հավակնել  62 մլն ռուբլու: Ինչպես կարող է 2017-ին 15 մլրդ ռուբլի տարեկան եկամուտ ունեցած ընկերությունը՝ մաքուր ակտիվների ավելի քան 10 մլրդ ռուբլի արժեքով (ըստ հրապարակային տեղեկատվության աղբյուրների), իր  համակարգում 40% շահույթով փոխառած միջոցների մասնաբաժնի առկայությամբ,  որը կայուն կերպով գեներացնում է օպերացիոն եկամտի բարձր մակարդակը, որը թույլ է տալիս արդյունավետորեն սպասարկել պարտքը, խթանել ընկերությունների զարգացումը եւ մի շարք այլ ներդրումներ կատարել, շուկայում 250 միլիոն ռուբլի արժենալ: Ես դեռ չեմ խոսում վերջին տարիներին ալկոհոլի շուկայի աճի մասին 20-25%-ով, եւ, համապատասխանաբար, 2015-ի համեմատ եկամտի աճ 25%-ով: Իմ անկախ ֆինանսական խորհրդատուների կարծիքով, Luding Group-ի եւ նրա անդամ ընկերությունների բիզնեսի արժեքը, որից ես բաժնեմաս եմ պահանջում, հաշվի առնելով պարտքը, կազմում է 7-11 մլրդ ռուբլի: Հետեւաբար իմ արդարացի փոխհատուցման գումարը պետք է լինի 1.7-3 միլիարդ ռուբլու միջակայքում: Ինչպես տեսնում եք, ունենալով երկու դուստր, որոնք ակտիվների իմ օրինական մասի ժառանգներն են, ես պայքարելու հիմնավոր պատճառ ունեմ:

Ամեն դեպքում, կա՞ հավանականություն, որ խաղաղ համաձայնության կգաք:

Ներկա պահին՝ ոչ: Առայժմ ամուսնուս կողմից դիտարկվող միակ տարբերակը սա է՝ իրեն թողնել հսկայական ընտանեկան հողատարածքներ, «Лудинг» ընկերությունների խումբը  եւ  իրեն պատկանող, բայց  երրորդ անձանց անունով գրանցված բաժնեմասերը ընկերություններում՝ Մոսկվայի մի քանի բնակարանների փոխարեն, Նյու Յորքում դստեր համար գնված  բնակարանից ինձ բաժին հասած քառորդ մասը: Ես  ամեն տարի առնվազն  երկու անգամ թռչում եմ այնտեղ՝ այցելելու նրան, եւ չունեն որեւէ բարոյական կամ օրինական իրավունք` այդ գույքի հետ որեւէ գործողություն կատարելու, Եվրոպայում երկու բնակարան եւ դրամական փոխհատուցման սիմվոլիկ չափով գումար: Միեւնույն ժամանակ, նա պնդում է, որ երկու եվրոպական օբյեկտները պետք է վաճառվեն իմ կողմից, որպեսզի լուծվի կրտսեր դստեր բնակարանային հարցը: Արդյունքում, 25 տարվա ամուսնությունից եւ այս ընթացքում ձեռք բերվածից հետո, պարոն Վարժապետյանը, փաստորեն, առաջարկում է ինձ` գոհանալ Մոսկվայի հեռավոր շրջաններում գտնվող երկու հին բնակարաններով եւ դրամական փոխհատուցումով, ինչը կազմում է իր պաշտոնական մասնաբաժնի իրական արժեքի 1%-ից պակասը: Երրորդ անձանց անունով գրանցված ընկերությունները սկզբունքորեն չեն հաշվարկվում իր առաջարկության մեջ:

Ինչպե՞ս է Ձեր ամուսնու բիզնեսը ձեւավորվել, եւ ինչպիսի՞  մասնակցություն եք ունեցել  «Лудинг» ընկերությունների խմբի զարգացմանը:

Սկսենք նրանից, որ յուրաքանչյուր կին ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում է ամուսնու անձի ձեւավորման եւ նրա հաջող կայացման վրա: Ինչքան  էլ որ տաղանդավոր լինի տղամարդը, հաջողության նա հասնում է այն կնոջ հետ տանդեմում, որը երկար ու բարդ ճանապարհ է անցել նրա հետ, նույնիսկ եթե նա անձամբ չի մասնակցել բիզնեսին: Ինչ վերաբերում է իմ մասնակցությանը, ես աշխատել եմ «Лудинг» ընկերությունների խմբի մեջ որպես զարգացման գծով տնօրեն 2009-ից մինչեւ 2018 թթ., եւ ընկերությունների խմբի հաջողակ զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն իմ գլխավոր գերակայություններն էին: Իմ աշխատանքային գործունեությունն ընդգրկել է ընկերության լայն շրջանակներ` ճգնաժամային կառավարում, անձնակազմի որակյալ ընտրության եւ գնահատման համակարգ, կարիերայի աճ եւ անձնակազմի հավատարմություն, տաղանդավոր աշխատակիցների կատարելագործում, ներքին եւ արտաքին կապեր, բիզնես գործընթացների օպտիմալացում, կորպորատիվ ուսուցման կենտրոն, ներքին աուդիտ, մարքեթինգ, մասնավորապես, «L-Wine» ներքին ապրանքանիշի ստեղծում եւ զարգացում, որի վաճառքից եկամուտը 2016-ի ցուցանիշների համեմատ ավելացել է ավելի քան 5 անգամ: 2009-ից մինչեւ 2016թթ. աշխատանքային տարիները շատ բարդ եւ տագնապալի էին, քանի որ ընկերությունների խմբում եղել է երկու ճգնաժամ` ներքին եւ արտաքին: Խորհրդատուների օգնությամբ, մենք Հիմնադիրների խորհրդի անձնակազմով և թիմով միասին կենտրոնացած էինք ընկերության գործունեության ռազմավարական նախաձեռնությունների եւ հիմնական ասպեկտների վրա, իրականացրել ենք օպտիմալացում, կատարել կադրային վերադասավորումներ, փոխել  կառուցվածքը, կոմերցիոն պայմանները  եւ մտցրել ամբողջական ֆինանսական հստակություն:

Հենց այդ ժամանակահատվածում  ընկերության համար ավելի արդյունավետ դառնալու նպատակով ես ընդունվեցի Մոսկվայի Սկոլկովո կառավարման դպրոց՝ Executive MBA-ի համար: 2017 թվականից, ներքին կորպորատիվ կանոնների հերթական փոփոխության կապակցությամբ, ես ընկերության հետ համաձայնեցված որոշում կայացրեցի` նվազեցնել իմ ներգրավվածությունն ընկերությունների խմբի կառավարման գործընթացներում:

Ըստ իրավաբանների, Ռուսաստանում նման ամուսնալուծության դեպքերը հաճախ են ավարտվում կնոջ պարտությամբ: Համաձայն ե՞ք նման պնդումներին:.

Ե՛վ մեկին, ե՛ւ մյուսին: Կինը, որպես կանոն, հավակնում է ընկերությունների բաժնեմասին երկու պատճառով. 1) կարողանա ստանալ իր եւ իր զավակների համար շահաբաժիններ, 2) կարողանա փոխանցել իր մասնաբաժինը ժառանգության իրավունք ունեցող երեխաներին, ինչը ամենակարեւորն է: Թվացյալ պարզության և արդարության հետ մեկտեղ, կարծես թե ռուսական ընտանեկան օրենսգիրքը չունի բավարար եւ արդար մեխանիզմ`ընկերությունների շուկայական արժեքը գնահատելու համար: Դրա փոխարեն, հիմնադիրները (իսկ  ընկերությունների ռեեստրում, որպես կանոն, բաժնետոմսեր կամ բաժնեմասեր են գրանցվում ամուսինների /կամ երրորդ անձանց) անունով, եւ հնարավորություն  է առաջանում  թաքցնել եւ կեղծել տվյալները, ինչպես նաեւ դատական ​​գնահատման տեսակետից անհուսալի ֆինանսական տեղեկատվություն տրամադրել: Հենց սրանից էլ օգտվում են «ամենակարող» ամուսինները: Ինչ վերաբերում է երրորդ անձի անունով գրանցված ընկերություններին, ապա դրանք բաժանման ժամանակ դիտվում են որպես ամուսիններից մեկի կողմից թաքնված գույք, բայց, ամեն դեպքում, թաքնվածը բաժանելու համար հստակ, արդար մեխանիզմ չկա: Ինչպես նաև, ըստ ռուսական օրենսդրության, դատավորը հնարավորություն ունի իր ներքին համոզմունքի հիման վրա որոշում կայացնել:

Հետեւաբար, ամուսինները, ովքեր չեն ցանկանում կիսել ունեցվածքը, գործի են դնում իրենց ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները՝ գործն իրենց ուզած  ուղղությամբ շրջելու համար. ազդեցություն, կապեր, փող: Ինչպես մենք տեսնում ենք աղմկահարույց ամուսնալուծության վարույթներից,, կանանց շատ անբարեխիղճ են վերաբերվում՝ հօգուտ  ռեսուրսներ ունեցող  ամուսինների օգտին վճիռներ կայացնելով: Բայց այս պարագայում կա մեկ կարեւոր նյուանս. խորանալով ընկերության գործունեության մեջ՝ ես  մուտք գործեցի  ներքին գաղտնի տեղեկատվության տարածք:

Հետեւաբար, ես ունեմ հուսալի տեղեկություններ, թե որքան եւ ինչպես է Luding Group-ը աշխատում  եւ ինչպիսին կարող է լինել դրա իրական շուկայական արժեքը: Ինչպես նաեւ ունեմ երրորդ անձանց անունով գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի գործարքների եւ ներդրումների մասին տեղեկատվություն՝  «Винтренд Ритейл групп» ԲԲԸ-ն, «Виномания» ԲԲԸ-ն՝ իր տարածաշրջանային կառույցներով,  «Олимп» եւ «Олимп Агро» ԲԲԸ-երը: Եւ հիմա Մոսկվայի քաղաքային դատարանում  է գտնվում ընկեությունից ինձ անօրիական կերպով հեռացնելու հարցով գործը՝ Лудинг-ի կողմից ներկայացված ոչ հավաստի ապացույցների հիման վրա:  

Որոշ փորձագետներ կարծում են, որ աշխարհիկ պետությունում, նույնիսկ համատեղ ձեռք բերված գույքի առկայության դեպքում, ամուսնալուծությունների մեծ մասի դեպքում պատրիարքալ մոդելն է գործում: Որքանո՞վ է այս մոտեցումն արդար:

Իհարկե: Քանի որ հայրիշխանական ​​հասարակությունում հիմնական հայթայթողը, որպես կանոն, տղամարդն է, եւ ֆինանսական հոսքերի կառավարումը նրա ձեռքում է: Եվ որքան առավել են այդ հոսքերը, այնքան ավելի մեծ են ռիսկերը կնոջ եւ հատկապես երեխաների համար: Վերջինիս առկայության պարագայում, որպեսզի չհայտնվեն նման իրավիճակներում, կանայք՝ մասնավորապես երեխա ունեցող կանայք, ստիպված են լինում գոյություն ունեցող ընտանիքի պատրանք ստեղծել: Հատկապես, երբ նրանք չեն աշխատում, կախված են ամուսիններից եւ ցանկանում են պահպանել իրենց կարգավիճակն ու կյանքի սովորական մակարդակը:

Բայց եթե կինը համարձակվի բացեիբաց հայտարարել իր իրավունքների մասին, ամուսինը կարող է օգտագործել իր ողջ հնարավորությունների շրջանակը՝ ընդհուպ մինչև ֆինանսական պատժամիջոցներ և սպառնալիքներ: Եթե կինը պատրաստ է ռիսկել, և հարաբերական առումով անկախ է, իր ուսերին առաջին հերթին կարող են նստել իր եկամտին եւ խնայողությանն անհամաչափ  ծախսերը` գոյություն ունեցող չբաշխված ակտիվների ենթակառուցվածքի մասերից: Օրինակ, մեր դեպքում, 2018 թ.-ի փետրվարից, իր պայմանների հետ մեր անհամաձայնության համար պարոն Վարժապետյանն արգելափակեց ընտանիքի գույք համարվող բոլոր ֆինանսական հոսքերը:

Այլ գործողությունների մասով՝ ինձնից հանվող ծախսերը՝ մեր մեքենայի պահպանման համար, որտեղ  ես ճանապարհորդում եմ վարորդով, արտասահմանում ապրող երեխաներին այցելելու ուղևորության, սննդի, ջրի համար ծախսերը եւ այլն: Ես մտադիր չեմ մանրամասն խոսելու:

Արդյունքում, պարբերաբար աճող ծախսերից բացի, ես ծանրաբեռնվեցի եվրոպական անշարժ գույքի պահպանմամբ, որը մեր համատեղ սեփականությունն է, Ռուսաստանում իմ անունով ամեն ինչի համար հարկեր վճարելով եւ երեխաների ծախսերի մի մասով եւս: Ստացվում է, որ դատարանը դեռ չի լուծարել ամուսնությունը, եւ դա դեռեւս ընդհանուր գումար եւ գույք է, բայց մի կողմը չունի ֆինանսներից օգտվելու հնարավորություն, եւ անհամաչափ ծախսերը դեռևս պետք է ինչ-որ ձևով արվեն, քանի դեռ ընթանում է դատավարությունը: Նման դեպքերում հաշվարկը շատ պարզ է՝ այն, որ կինը, եթե հաշվի առնենք նրա դեմ ուղղված միջոցների ամբողջ զինանոցը եւ դատական մեքենայի անշրջելիությունը, ինչ-որ պահի «կոտրվելու» է եւ համաձայնվելու  առաջադրվող պայմաններին:

Ձեր կարծիքով, հաշվի առնելով այս ամենը, ի՞նչը  կարող է կնոջը մղել առաջինը դիմել   ամուսնալուծվելու:

Այն, ինչն իրականում  հակասում է իր արժեքներին եւ խախտում է ոչ միայն իր շահերը, այլեւ երեխաների շահերը: Սա հատկապես վերաբերում է իմ սերնդի կանանց, որոնք ամուսնացել են առանց այլ իրականությունների մասին մանրոգի  նկատառումների, որտեղ ամուսնությունների 90%-ը կնքվել է  երիտասարդությունից եւ սիրուց դրդված, բայց ոչ հաշվարկից:

Մեր ամուսնության կնքման պահին պարոն Վարժապետյանը, բացի իր սեփական ամբիցիաներից եւ ոչ մեծ հայրական տնից, ոչ մի ուրիշ ակտիվ չուներ: 90-ականներին իմ բարեկամներն ունեին միջոցներ, ովքեր նրան Մոսկվայում լավ աջակցեցին իր կարիերայի սկզբին: ԽՍՀՄ փլուզումից հետո արտագաղթած իմ հասակակիցների մեծ մասը, ինչպես եւ ես, ուժերի ծաղկման շրջանում զոհեցինք մեր սեփական կարիերայի ծրագրերը, որպեսզի բացառապես նվիրված կանայք լինեինք մեր ամուսիններին և անձնազոհ մայրեր: Եւ երբ հասուն տարիքում տղամարդն ամբողջովին  թերագնահատում է կնոջ վաստակը, անդառնալի կերպով զրկվում է նրա վստահությունից: Հատկապես, եթե վտանգվում են նրա երեխաների շահերը՝ համատեղ ձեռք բերված ընտանեկան ակտիվները օտար, ոչ բարեխիղճ ձեռքերի մեջ հայտնվելու  վտանգի ի հայտ գալով:

Տվյալ դեպքում, իմ երեխաները ժառանգության իրավունքի հետ կապված վտանգներ ունեցան՝ հաշվի առնելով 2017թ.-ին պարոն Վարժապետյանի մոտ ապօրինի ընտանիքի ի հայտ գալը, որը որևէ կապ չունի ինձ հետ ամուսնության ընթացքում ձեռքբերվածի հետ: Գիտե՞ք, ամեն ինչ կարող է տեղի ունենալ հարաբերություններում. հակամարտություններ, վեճեր, հաշտություն, բաժանում: Եվ եթե, ի վերջո, տղամարդն ընտրել է «այրել բոլոր կամուրջները ետեւում» եւ կառուցել նոր ընտանիք՝ հին գրասենյակային կապերով, ապա նա պետք է ուժ եւ տղամարդկություն ունենա իր կնոջ հետ հարաբերությունները ժամանակին փակելու: Եվ դա անել արժանապատվությամբ եւ պարկեշտությամբ՝ առնվազն հանուն հասարակության եւ օրինական ամուսնությունից ծնված երեխաների հանդեպ հարգանքի պահպանման:

Դուք մտադիր եք մինչև վե՞րջ պայքարել Ձեր իրավունքների համար՝ չնայած բոլոր այդ դժվարություններին:

Իհարկե ես ունեմ մասնագետների լավ թիմ, դժվարությունները կանխատեսելի էին, եւ ես արդեն վերաբերվում եմ ամուսնալուծությանը որպես ֆոնային տեխնիկական գործընթացի՝ կենտրոնանալով իմ նոր կյանքի ամենակարեւոր եւ արժեքավոր բաների վրա: Նախեւառաջ, դրանք իմ երեխաներն են`անգին եւ անբաժանելի: Ես մեծացրել եմ երկու խելացի, կրթված, նպատակասլաց, արժանապատիվ դուստրեր եւ, որպես մայր, իմ դերակատարումը կարող եմ համարել լիովին ավարտված: Ֆինանսական ծանրաբեռնվածության հետեւանքով իմ բիզնեսի սառեցման պատճառով ես գտա իմ սիրելի մասնագիտությունը` միավորեցի իմ գիտելիքները, կրթությունը, փորձը եւ հմտությունները, անցա մասնագիտական ​​միջազգային սերտիֆիկացում եւ այժմ հաջողությամբ զբաղվում եմ փոխակերպման դասընթացավարությամբ` ճգնաժամից կյանքի եւ բիզնեսի նոր փուլ անցնելու մասնագիտացմամբ: Ես առողջ եմ, լի ուժով, էներգիայով եւ պլաններով: Իմ շուրջը  սիրող, հավատարիմ, հետաքրքիր մարդիկ են, որոնց չի հետաքրքրում իմ կարգավիճակը եւ ֆինանսական վիճակը: Այսօր ես ինքնավստահ միջին տարիքի կին եմ, եւ մեկ այլ ընտանիքի ստեղծումն իմ ծրագրերում ներառված չէ: Իմ ընտանիքն իմ երեխաներն են, ուստի այդ պայքարը նաեւ նրանց իրավունքների համար պայքար է: Այն ամենը, ինչ ես ունեմ եւ կունենամ, ի սկզբանե պատկանում են բացառապես իմ դուստրերին, որոնք իրենց վրա են զգում այս պատմության բարոյական եւ նյութական կողմնակի ազդեցությունները: Պարոն Վարժապետյանն իրավունք ունի իր հայեցողությամբ տնօրինել իր ակտիվները եւ իր կյանքը կառուցել իր արժեքների համաձայն, բայց միայն այն բանից հետո, երբ նա ազնվորեն եւ արդարացիորեն կվճարի իր օրինական կնոջը, որի հետ նա ապրեց 25 տարի, երկար ճանապարհ անցավ եւ ձեռք բերեց այն ամենը, ինչ այժմ ունի: Հետեւաբար, անշուշտ, ես կշարունակեմ մինչեւ վերջ և կհասնեմ արդարության հաստատմանը, ինչը ցանկանում եմ բոլոր ժամանակակից նպատակային կանանց, ովքեր հայտնվում են կյանքի դժվարին իրավիճակում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ