News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների ղեկավարների հետ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցում էին նաեւ ոստիկանության կենտրոնական վարչակազմի ներկայացուցիչներ։

Վալերիյ Օսիպյանը, վերլուծելով վերջին ամիսներին արձանագրված հանցագործությունների շարժընթացը, ընդգծեց, որ դրանց կանխման ու բացահայտումը միայն քրեական հետախուզության ուսերին չէ, ուստի արտաքին ծառայության պատասխանատուներին հանձնարարեց՝ գործնական քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելով կանխարգելիչ աշխատանքները։

Վալերի Օսիպյանը առանձնահատուկ կարեւորեց բնակարանային գողությունների կանխումն ու բացահայտումը։ Կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման առումով հանձնարարեց ակտիվացնել գիշերային շրջիկ ծառայությունները։ Բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով էլ ոստիկանության պետը հանձնարարեց անկաշկանդ օգտագործել օրենքով ոստիկանությանը վերապահված լիազորությունները, օպերատիվ-հետախուզական գործունեության շրջանակներում իրականացնել համապատասխան միջոցառումներ։

Խորհրդակցության ավարտին Վալերի Օսիպյանը եւ՛ տեղակալներին, եւ՛ ստորաբաժանումների ղեկավարներին խիստ հրահանգեց՝ նույնիսկ առանց հանգստի աշխատել՝ կարճ ժամանակում տեսանելի արդյունքներ արձանագրելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Լիտվայում օդապարիկն ընկել է տների վրա, տուժել է 7 մարդ
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան Կլայպեդայից ոչ հեռու, Շիլուտի շրջանում...
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Նա գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ․․․
Ամենաշատ