News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերության տարածքում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, «չիփավորման», ստերջացման և պահպանման նպատառումով:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է քաղաքապետարանից, թափառող կենդանիների խնդրի կանոնակարգման առնչությամբ քաղաքապետին զեկուցել են, որ շահագրգիռ կողմերի հետ արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր մշակելու նպատակով: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի «Նոր բարեկարգում» ընկերության տարածքում կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, «չիփավորման», ստերջացման և պահպանման նպատառումով: Նշվել է, որ արդեն գալիք տարվա հունվարի վերջին կմեկնարկեն աշխատանքները դաշտային վիրահատությունների սկզբունքով: Ողջ գործընթացը կիրականացնի «Նոր  բարեկարգում» ընկերությունը՝ ոլորտի մասնագետների ներգրավմամբ և հանրային վերահսկողության ներքո: Բուժարանի, կացարանային պայմանների և դեղորայքի ձեռքբերման համար կանցկացվեն համապատասխան մրցույթներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ