News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ այս տարվա ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նիկոլ Փաշինյանն, իր ապաշնորհ կառավարման պատճառով ծագած երկրի իրական խնդիրները թողած, երեկ գոհունակությամբ նշել է, որ այս տարվա ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները ՍԴ-ում չեն վիճարկվել:

Առաջին հայացքից այս արձանագրումը կարող էր պատեհ թվալ, սակայն իրականում այն ոչ մի կապ չունի հենց Նիկոլ Փաշինյանի հետ:

2017-ի ընտրությունները նույնպես վիճարկելի չէին, այն աստիճանի հստակ էին ու անառարկելի, որ ԵԼՔ դաշինքը ընդունեց դրանց արդյունքները, իսկ ՍԴ դիմած ՀԱԿ-ը այդ քայլին գնացել էր պարզապես քաղաքական վրեժխնդրության պատճառով, հավաքելով ընդամենը 1.65% ձայն եւ չունենանլով նրանք վիճարկելու ոչ մի իրական հիմք:

Փաստացի ՀԱԿ-ը դիմել էր ՍԴ «փչացնելու» համար 2017-ի խորհրդարանական ընտրությունները։

2018-ի ընտրությունները աչքի ընկան իշխանական ռեսուրսի օգտագործման, վարչական լծակների կիրառման, ուժայինների միջամտության, ընտրական օրենսդրության խախտման մամուլում հրապարակված բազմաթիվ ահազանգերով եւ դեպքերով: Մեր կողմից ՍԴ չդիմելու փաստը չի կարող մեկնաբանվել որպես անթերի եւ երանելի ընտրական գործընթացի արձանագրում: Դա իրականում երկրի առջեւ վերջին ամիսներին ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերների գիտակցմամբ արժանապատիվ եւ պետականամետ որոշում էր: Մե’նք որոշեցինք “չմխտռել“ ընտրությիւնները։

Ով-ով, Նիկոլ Փաշինյանը լավ գիտի, թե ինչպես են իրականում անցել դրանք: Ասեմ ավելին, Հայաստանում հերթական եւ անխուսափելի իշխանափոխությունից հետո շատ արագ հանրային սեփականություն կդառնան այս ընտրությունների ընթացքում տեղի ունեցած եւ արդյունքների հարյուրավոր զարհուրելի փաստեր, չէ որ դրանք կատարվել են հազարավոր մարդկանց վկայությամբ եւ մասնակցությամբ, որոնք այսօր գուցե վախենում են խոսել, բայց վաղն իրենց պարտքն են համարելու թոթափել իրենց խիղճը տանջող այդ բեռը եւ բարձրաձայն պատմել իրականությունը:

Ուստի այս ընտրությունները ՍԴ-ում չվիճարկվող առաջին ընտրություններ դիտարկելու մեջ մեր շնորհքը ու լուման շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Tesla-ն էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդ է սահմանել
Տարվա ընդհանուր մատակարարումները կազմում են 936 172 միավոր, 87%-ով ավելի․․․
«Հայաստան» դաշինք. Նախատեսում ենք հանդիպել Շիրակի մարզի բնակիչների հետ
«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երեք առաջնորդները միաժամանակ քարոզչություն կիրականացնեն տարբեր վայրերում...
Հրապարակվել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության ամոփիչ զեկույցը
«Ականատես» դիտորդական առաքելությունն առաջին անգամ իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն, որի ընթացքում 35 երկարաժամկետ դիտորդներ...
Որոշ հանձնարարականներ դեռ մնում են չկատարված. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը՝ 2018-ի ԱԺ ընտրությունների մասին
Զեկույցի հեղինակներն ընդգծվում է, որ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման եւ տեղաշարժի…
ԿԸՀ նախագահ. Հայաստանում ընտրական գործընթացի ժամկետի խախտումներ չեն գրանցվել
ԿԸՀ-ն սեղմ ժամկետում է նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ասել է Տիգրան Մուկուչյանը...
ՍԴ-ում ընտրությունների արդյունքների բողոքարկումը Հայաստանի ընտրական մշակույթի մաս էր. ԿԸՀ
Նա նշեց, որ սահմանադրական վիճարկման փուլում անգամ դեպքեր են եղել,երբ ոչ միշտ է պատշաճ ապացուցողական բազա ներկայացվել....
Ամենաշատ