News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Յունիբանկի ԱՄՆ դոլարային պարտատոմսերը ցուցակվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Abond ցուցակում։ Յունիբանկի 5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի ցուցակման արարողությանը Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը եւ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հնչեցրին ցուցակման զանգը։ Ընդհանուր առմամբ ցուցակվել է 50000 հատ պարտատոմս (UNIBB6) 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով եւ 5․5% տարեկան եկամտաբերությամբ։ Շրջանառության ժամկետը 36 ամիս է, վճարումները կատարվելու են եռամսյակային պարբերականությամբ։

«Լինելով բաց բաժնետիրական ընկերություն` Յունիբանկն ակտիվ գործունեություն է ծավալում արժեթղթերի շուկայում եւ հասարակությանը հնարավորություն ընձեռում օգտվել ավելի բարձր եկամտաբերություն ունեցող ներդրումային գործիքներից: Մենք արդեն իրականացրել ենք պարտատոմսերի 8 թողարկում: Այս տարի բանկը տեղաբաշխել է 1 մլրդ ՀՀ դրամ եւ 5 մլն ԱՄՆ դոլար գումարի պարտատոմսեր, որոնց նկատմամբ առկա մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը փաստում են բնակչության բարձր վստահության եւ բանկի արդյունավետ եւ հեռանկարային ռազմավարության մասին: Մենք բարձր են գնահատում մեր համագործակցությունը ֆոնդային բորսայի հետ եւ գալիք տարի եւս նախատեսում ենք իրականացնել պարտատոմսերի նոր թողարկումներ», - նշեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Այս օրը նաեւ հատկանշական էր, քանի որ զանգն առաջին անգամ էր հնչում ֆոնդային բորսայի նոր գրասենյակում։ Զանգի հնչեցման ավանդույթը գալիս է դեռ 19֊րդ դարից եւ կարեւորվում է նրանով, որ աշխարհի տարբեր բորսաներում այն ազդարարում է կարեւոր իրադարձությունները, օրինակ` արժեթղթերի ցուցակումը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ