News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բրիտանական WYG կազմակերպության կողմից Երեւանի տրանսպորտային ցանցի ուղեւորհոսքի նոր հետազոտությունն իրականացվել է 2017-ի հունիսին, այսինքն ճշգրտումներն արդեն արվել են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա նշեց, որ քաղաքապետ։ Հայկ Մարությանն ասում է, որ տվյալները 2014 թվականի են եւ պետք է ճշգրտումներ արվեն, քանի որ 4 տարում շատ բան է փոխվել, մինչդեռ իրենք 2017 թ.-ին արդեն ճշգրտումներն արել են. «2013 թ.-ի պահանջարկի էական փոփոխման մասին վկայող որեւէ տվյալ չկա: Ի՞նչ եք հարցրել բրիտանական ընկերությունից, որ իրենք տվյալ չեն ներկայացրել: Հասկանալի չէ, զեկույցում ասել են ամեն ինչ: Ասել, որ մեզ երկու տարի ժամանակ է պետք, նշանակում է ձախողել ամբողջ բարեփոխումների գործընթացը: Այն աշխատանքը ջուրը գծելը նշանակում է մեր տրանսպորտայինց անցը թողնել կոլապսի մեջ:

Բրիտանական կազմակերպության զեկույցը համապատասխանում է, եւ մենք կարող էինք սկսել արդեն աշխատանքները, եթե մենք, իհարկե, գլուխ հանեինք այդ տրանսպորտային ցանցից: Ցավում եմ, որ գլուխ չհանելու լուծում ընտրվել է փնովել այդ նախագիծը»,- ասաց Խաժակյանը:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը օրերս չէր բացառել, որ քաղաքապետարանը կարող է հրաժարվել բրիտանական կազմակերպության նոր տրանսպորտային ցանցի ուսումնասիրությունից, որը պատվիրել էին նախորդ իշխանությունները. «Ցավոք սրտի, այո, սա նույնպես ժառանգություն է: Այդ հաշվարկն արված է 2014 թ.-ին, անցել է 4 տարի, եւ մենք հարց ենք բարձրացրել, որ իրենց նշած ուղեւորահոսքը համապատասխանում է այսօրվա մեր ուղեւորահոսքին, եւ իրենք չեն կարողանում այս հարցին պատասխանել: Եթե 20 տոկոսից ավելի եղավ այս շեղումը, մենք կարող ենք հիմք ընդունել այս ուսումնասիրությունը, եթե ոչ, ապա ամբողջ ուսումնասիրությունը դրվում է հարցի տակ: Նրանց պատասխանն ստանալու ենք հունվար-փետրվարին»,- ասել էր Մարությանը:

Ի պատասխան Խաժակյանի Հայկ Մարությանը վստահեցրեց, որ իրենք գլուխ հանում են նոր տրանսպորտային ցանցի նախագծից եւ օր առաջ փորձում են լուծել Երեւանի տրանսպորտային խնդիրը: «Եթե դուք զեկույցներ եք կարդում, ես անձամբ շփվում եմ WYG ընկերության ներկայացուցիչների հետ: Երբ իրենց հարց տվեցի՝ պե՞տք է արդյոք չափել նոր ուղեւորահոսքերը, ասացին՝ այո, պետք է: Նրանք ասացին, որ եթե պարզվի, որ շեղումը 20 տոկոսից ավելի է, մենք պարտավոր ենք փոխել ամբողջ ցանցի տրամաբանությունը»,- նշեց քաղաքապետը:

Նրա խոսքով, լրիվ նոր ցանց մշակելու անհրաժեշտության մասին խոսքը եւս բրիտանական ընկերության մասնագետի պատասխանն է քաղաքապետարանին,. «Այստեղ մեր կողմից որեւէ բան չկա: Օր առաջ մենք ուզում ենք, տրանսպորտային համակարգը փոխվի, բայց չի կարելի անել սխալ բան, միայն թե արագ անենք, ժողովրդին ցույց տալու համար, որ մի բան արեցինք: Ես թույլչեմ տա, որ 200 մլն-ի չափ գումար ծախսվի սխալ համակարգի վրա: Մինչեւ հունվարի վերջ կհասկանանք, շեղումը որքան է: Ես հույսեր եմ կապում, որ 20 տոկոսից մեծ չի լինի»:

Դավիթ Խաժակյանի պնդմանը, որ քաղաքային իշխանությունը պատրաստվում է երկու տարի հետո միայն ներդնել տրանսպորտային ցանցը, հունից հանեց Հայկ Մարությանին. «Երկու տարի հետաձգման մասին խոսք չի եղել: Ասվել է՝ երկու տարվա ընթացքում: Եթե այսօրվանից ներդնենք, 2 տարուց նոր տրանսպորտը կսկսի աշխատել»:

Խաժակյանի խոսքին, թե «վարչաետին դուք եք ասել՝ 2-4 տարի», Մարությանն արձագանքեց. «Դուք ինչ գիտեք ես ինչ եմ ասել վարչապետին: Դուք լսե՞լ եք վարչապետի հետ մեր խոսակցությունը: Դուք մի կողմից ձայնագրությունն եք լսել: Ես ասել եմ, որ եթե այսօրվանից սկսենք ներդնել, երկու տարվա ընթացքում կլինի: Եթե մենք երկու տարում հասցնենք, դա սուպերմենի արագություն է լինելու: Իդեպ, այդ բրիտանական ընկերությանը մենք չեն ընտրել: Ժառանգություն ենք ստացել, իսկ ո՞վ ասաց, որ մենք իրենց կպատվիրեինք: Դուք էիք այն ժամանակ ընդդիմություն, ասեիք, թող չպատվիրեին»:

Տպել
Ամենաշատ