News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները հորդորում են Փաշինյանին Պուտինի հետ հանդիպմանը բարձրաձայնել երկաթուղու հարցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան»-ի անդամ Գեւորգ Գորգիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Կրկին ինձ են դիմել Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կատարվող իրադարձությունների մասին։ Նրանք նշում են, որ երկաթուղին շարունակում է աշխատել այնպես, ինչպես եղել է, ավելին՝ ղեկավար անձինք վստահեցնում են, որ որեւէ խնդիր չունեն, ինչպես աշխատել են, այնպես էլ կաշխատեն, դեռ մի հատ էլ հոխորտում են, թե որ այդքան գործեր հարուցեցին, ի՞նչ փոխվեց, որեւէ բան չգտան։

Նոր իշխանությունների լռությունը, իրավապահ մարմինների անտարբերությունը վախեցնող է։ Քանի որ դեկտեմբերի 27-ին Փաշինյանը հանդիպելու է Պուտինի հետ, աշխատակիցները խնդրում են անպայման քննարկել նաեւ երկաթուղու հարցը՝ չմոռանալով վարչապետի նախկին արած հայտարարությունները։

Իսկ իրավապահ մարմիններին ընդամենը մեկ հարց ունեն՝ այդքան գործեր եք հարուցել, փոխնախարարի մասին եք հաղորդում, ինչո՞ւ գեթ մեկ երկաթուղային պաշտոնյա չկա մեղադրյալների ցանկում, կամ եթե կա, ինչո՞ւ չեք հայտարարում, ինչո՞վ եք զբաղված»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ