News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը դեկտեմբերի 25-ին այցելել է հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոն: Աննա Հակոբյանը նախ շրջել է կենտրոնով, ծանոթացել անձնակազմի հետ, որից հետո կենտրոն հաճախող երեխաների հետ միասին պատրաստել անվանական խաղալիքներ եւ մասնակցել Ամանորյա եղեւնու զարդարման արարողությանը:

Հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալ-վերականգնողական «Լուսէ» կենտրոնը հիմնադրվել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության եւ «Երեւան իմ սեր» հիմնադրամի միջեւ համագործակցության արդյունքում՝ «Երեւան իմ սեր» հիմնադրամի եւ Հայկ եւ Էլզա Դիդիզեանների բարերարությամբ կառուցված տարածքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ