News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Դուք Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության գործունեությունը բացասական գնահատեցիք, դրանից առաջ էլ երբ մենք ասում էինք, որ պետք չի գործուղման ծախսերն ավելացնել, ձեր գործընկերները հիշեցնում էին մեր գործողումները: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երեւանի ավագանու նիստում դիմելով քաղաքապետ։ Հայկ Մարությանին, ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Վերջինս նաեւ նշեց. «Դուք մտել եք անձնավորված դաշտ, ուզում ենք մեր գործունեությունը գնահատեք թվերով, մեր արարքներով: Մենք ընդունում ենք ձեր մարտահրավերը, ես խոստանում եմ բոլորին, որ որպես ավագանու անդամ, փորձելու եմ դրամ առ դրամ ցույց տալ, թե ինչպես եմ ես աշխատել: Դուք այս 5 տարիների ընթացքում կտեսնեք, թե ավագանու «Լույս» խմբակցությունը ինչպես է աշխատելու: Եթե մինչ այս դա պետք է աշխատանքային քննարկումներով անեինք, դուք այդ գիծը խզեցիքձեր հայտարարությունով»:

Մարությանն էլ արձագանքեց. «Դուք այդ գիծը վաղուց եք խզել ձեր հայտարարություններով: Առնվազն դուք չպետք է դրանից խոսեք, որովհետեւ ձեր խմբակցության անդամները ամեն քայլին խախտում է կոնստրուկտիվ աշխատանքի մեր անդորրը»:

Տպել
Ամենաշատ