News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթանում է «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստը։

Այսօրվա դատական  նիստին ՊՊԾ  գնդի գրավման գործից անջատված  մասով մեղադրյալ Էդգար Սողոմոնյանը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց։  Փոխարենը Սողոմոնյանը ցուցմունք է տվել նախաքննության ընթացքում եւ  հայտնել ՊՊԾ  գունդը գրավելու մասին։

Նա նշել է, որ ՊՊԾ գնդի գրավան օրը միջանցքում գտնվել են միայն Արմեն Բիլյանն ու Արայիկ Խանդոյանը, վերջինս զենքն ուսին, փողը՝ դեպի ներքեւ ուղղված , իսկ Արմեն Բիլյանը՝ զենքը ձեռքին, փողը դեպի սենյակն ուղղված։ Մեղադրյալը պատմել է, որ  լսել է կրակոցի ձայն, որից հետո սենյակից դուրս է եկել կարճահասակ ոստիկան՝ կիսակքանստած վիճակով քայլելով դուրս է եկել (խոսքը ենթադրաբար զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մադին է)։

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը Սողոմոնյանին հիշեցրեց, որ դատական նիստերից մեկի ժամանակ Պավել Մանուկյանը հայտարարել է, որ Արմեն Բիլյանը Գագիկ Մկրտչյանի սպանության հետ որեւէ առնչություն չունի , եւ այն ժամանակ, երբ Մկրտչյանը վիրավորվել է, Արմեն Բիլյանն առհասարակ այնտեղ չի եղել, եւ որ միջադեպի ժամանակ ներկա է եղել ինքը, Արմեն Լամբարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը, եւ այդ իրավիճակում Էդվարդ Գրիգորյանի կողմից արձակված մեկ պատահական կրակոցից է վիրավորվել ոստիկան Գագիկ Մկրտչյանը։ Սողոմոնյանը  պատասխանեց, որ Պավել Մանուկյանի ասածն իրականությանը չի համապատասխանում:  Ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե նախաքննության ընթացքում ցուցմունք տալուց արդյոք իր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են կամ առաջարկ եղե՞լ է ցուցմունք տալու դիմաց ազատ արձակվել։

Սողոմոնյանն ասաց՝ ոչ՝   հրաժարվելով ամբաստանյալների հարցերին պատասխանել։ Կյուրեղյանը հայտարարեց, որ ձերբակալելուց հետո Սողոմոնյանին ոստիկանական բաժնում ծեծել են։ Այս գործով կալանքի տակ գտնվող ամբաստանյալ Արմեն Բիլյանն էլ հայտարարեց, որ բոլորը գիտեն,  թե ինչպես է նա ցուցմունք տալուց հետո ազատ արձակվել։

«Բոլորը լավ գիտեն, թե ոնց ես  ցուցմունք տվել ու գնացել տուն: Ես ձեզ ներում եմ, ներում եմ այն առումով, որ հասկանում եմ՝ տղա եք, փախաք, գնացիք. ես ձեզ վատ աչքով չեմ նայում: Դու գիտես՝ ինչ ես արել, ով ա քեզ թելադրել, որ գրես, բայց ճշմարտությունը բոլորը պետք է իմանան»,- ասաց Բիլյանը։

Նշենք, որ Էդգար Սողոմոնյանը «Սասնա ծռեր» խմբի այն անդամն է, ում ծնողները ՊՊԾ գնդի գրավման օրերին  մուտք էին գործել գնդի  տարածք  և համոզում էին իրենց որդուն, որպեսզի իրենց հետ տուն գնա: 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ