Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Հայաստանում դեկտեմբերի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Քամին՝ հյուսիս-արեւելյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:
«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին տեղեկացնում են, որ Երեւանում դեկտեմբերի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +1+3, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։
Եղանակը մարզերում՝
Շիրակի մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,
Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+4,
Գեղարքունիքի մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,
Լոռու մարզ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+3,
Տավուշի մարզ՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +3+7,
Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,
Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+5,
Արարատի մարզ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,
Արմավիրի մարզ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,
Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի դաշտավայր՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+14,
Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +7+10,
Արցախ՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13։