News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցային գործընթացն անշեղորեն առաջ կընթանա  հաջորդ տարի՝ չնայած հնարավոր վերելքներին եւ անկումներին: Նման տեսակետ են հայտնել չորեքշաբթի օրը հյուսիսկորեական Choson Sinbo թերթի վերլուծաբանները, հաղորդում է ТАСС- ը:

Ինչպես նշում են հեղինակները, գալիք տարվա համար բարենպաստ հեռանկարը հիմնված է Փհենյանի պատրաստակամության վրա՝ շարունակելու ապամիջուկայնացման բանակցությունները խոստացված ավարտին հասցնելու շուրջ՝ չնայած 2018 թվականի վերջին ամիսներին բանակցություններում առկա երկար դադարին:

Դիտորդների կարծիքով, ԿԺԴՀ-ն ձգտում է մեղմել միջազգային պատժամիջոցների ռեժիմը՝ զինաթափման ուղղությամբ Փհենյանի կողմից ձեռնարկված էական քայլերի դիմաց՝ երկու երկրների ղեկավարներ Կիմ Չեն Ինի եւ Դոնալդ Թրամփի Սինգապուրում տեղի ունեցած հունիսյան գագաթաժողովից հետո:

Հեղինակները, վկայակոչելով այն փաստը,, որ անցնող տարում ԿԺԴՀ-ն կասեցրել է միջուկային եւ հրթիռային փորձարկումները, ինչպես նաեւ ապամոնտաժել իր միջուկային փորձարկումների պոլիգոնը, հույս են հայտնել, որ դա ճանապարհ կհարթի Միացյալ Նահանգների հետ ավելի լավ հարաբերությունների համար:

Հոդվածում նաեւ նշվում է, որ այս տարվա բանակցային գործընթացում առանցքային դեր է խաղացել ԿԺԴՀ պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Իրը, ում շնորհիվ Կորեական թերակղզում տիրող իրավիճակում զգալի փոփոխություններ նկատվեցին: Դիտորդների խոսքերով, սա եւս մեկ փաստարկ է հօգուտ այն բանի, որ հաջորդ տարի ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում հետընթաց չի գրանցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ