News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իրավունք է ստացել զբաղվելու փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Փոստանջյանն ասաց, որ ցանկանում է պաշտպանել ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներին։

«Դուք գիտեք դահլիճում գտնվող անձանց վերաբերյալ իմ կարծիքն ու դիրքորոշումը եւ մեր մտերիմ հարաբերությունները։ Ես ցանկանում եմ, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեմ»,–ասաց նա։

NEWS.am–ի հարցին, արդյոք պաշտպանությունը ստանձնելու համար ամբաստանյալները դիմել են իրեն, Փոստանջյանը պատասխանեց.

«Ամեն ինչի մասին շուտով կիմանաք»։

Նա չբացառեց, որ կպաշտպանի այս գործով կալանքի տակ գտնվող երկու ամբաստանյալներին՝ Արմեն Բիլյանին եւ Սմբատ Բարսեղյանին։

Փոստանջյանի խոսքով՝  ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանը եւ Սմբատ Բարսեղյանը պետք է ազատ արձակվեն։

«Կարիք չկա նրանց պահելու կալանքի տակ։ Անձի նկատմամբ նախնական  կալանքը, որպես խափանման միջոց պետք է լինի բացառիկ միջոց»,–ասաց նա՝ նշելով, որ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալների  նկատմամբ առաջադված մեղադրանքն օրինական չէ եւ որ նրանք այս ընթացքում չպետք է գտնվեին կալանքի տակ։

Նախկին պատգամավորի խոսքով՝ թեեւ ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալներից շատերի փախանման միջոցները փոխված են, սակայն նրանք գտնվում են քաղաքական հետապնդման մեջ։ Նա նշեց, որ իր նպատակը նրանց արդարացմանը հասնելն է։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝  պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ