«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ ներկայում էլ Հայաստանում ապստամբության անհրաժեշտություն կա։ Այսօր՝ դեկտեմբերի 26–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում լրագրողների հարցին, թե ներկայաումս հետ զրույցում Փոստանջյանը հայտարարեց, որ ներկայումս էլ Հայաստանյան քաղաքական համակարգը չի փոխվել։
Հարցին, թե հնարավո՞ր է Հայաստանում նոր ապստամբություն լինի, Փոստանջյանը պատասխանեց.
«Իհարկե, Հայաստանում քաղաքական համակարգը չի փոխվել, շարունակում է մնալ նույն բռնապետական համակարգը եւ այն սահմանադիր կարգը, որ բռնապետական է, այս պահին էլ գործում է, դա դատարաններում էլ է երեւում: Անկախ դատարաններ չենք տեսնում: Չկա մենաշնորհներից ազատված քաղաքական համակարգ»,–ասաց նա։
NEWS.am–ի հարցին, թե դատական համակարգի նկատմամաբ գործադրվող ճնշումների ի՞նչ օրինակ կարող է բերել, Փոստանջյանը նշեց. «Բոլորն էլ գիտեն այդ մասին: Եթե գործադիր իշխանությունն է ընդունում, որ նման գործառույթներ են արել, ապա շարունակում ենք ապրել բռնապետության մեջ»:
Դիտարկմանը, թե՝ տպավորություն կարող է լինել, որ նա քաղաքական գործընթացից դուրս մնալու պատճառով նեղացածի կարգավիճակ ունի, Զարուհի Փոստանջյանն ասաց. «Չեմ կարծում… Իմ ասածն իրականություն է, ոչինչ չի փոխվել մեր երկրում: Տեսնում ենք ինչ վարքագիծ են դրսեւորում այսօրվա բարձրադիր իշխանության ներկայացուցիչները. նրանք կրկնում են նախորդների արատավոր երեւույթները: Նախորդ իշխանությունների բռնապետությանը գնահատական չի տրվել: Եթե նախորդների Սահմանադրությունն ես «հագնում», ուրեմն՝ շարունակում ես նրա գործունեությունը»։
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը պատրաստակամություն է հայտնել պաշտպանելու «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով ամբաստանյալներին։











