News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


18 հարց՝ 2018–ի մասին ամանորյա շարքի հյուրն է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Որտե՞ղ եք անցկացնելու ամանորյա արձակուրդները։

Ամանորյա արձակուրդները անցկացնելու եմ Թբիլիսիում, քանի որ այս տարին շատ հագեցած էր մեզ համար, որպեսզի ամբողջապես թաթախվեմ եղած աշխատանքներից, ընտանիքով գնալու ենք Թբիլիսի։

Որքա՞ն գումար եք մտադիր ծախսել տոների ընթացքում։

Մինչեւ 200 հազար դրամ։

Անցնող 2018 թվականին ձեր անձնական գլխավոր ձեռքբերումը։

Միանշանակ դստերս ծնունդն էր։

2018 թվականին ձեր անձնական ամենամեծ թերացումը։

Դժվարանում եմ ասել, դրանք ընտրությունների հետ կապված պետք է լինեն, երկու նախընտրական շտաբ եմ այս տարի ղեկավարել, կային թերացումներ երկուսում էլ։  

Եթե հավատայիք Ձմեռ պապին, ի՞նչ նվեր կուզեիք նրանից։

Իհարկե, թվում է, թե դա հրաշքի ժանրից է, բայց կուզենայի, որ Հայաստանում վերջապես արդյունավետ կառավարում հաստատվեր, որովհետեւ տպավորություն է, թե դեռեւս դրան շատ ժամանակ ունենք։ 

Եթե հայ քաղաքական դաշտի կանանցից Ձյունանուշ ընտրեիք, ո՞ւմ կընտրեիք։

Դժվարանում եմ ասել։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած գիրքը։ Ինչո՞ւ։

2018 թվականին ընթերցեցի Սաակաշվիլիի գիրքը, որը շատ հետաքրքիր էր իր բովանդակությամբ։  Այն ինձ տպավորեց, որովհետեւ մեր հարեւան երկիրը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ մեծ թռիչք ապրել, հույս ունեմ, որ դա մեզ եւս սպասվում է մոտ ապագայում։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած ֆիլմը։ Ինչո՞ւ։

Ֆիլմը գուցե ավելի հին էր, բայց ես այս տարի եմ դիտել. Դա Interstellar–ն էր, որը ավելի երկնային պատկերավորում էր, ինձ շատ են դուր գալիս տիեզերական ժանրի ֆիլմերը։

2018 թ. Ձեզ ամենաշատը տպավորած երգը։ Ինչո՞ւ։

Դժվարանում եմ հիշել, քանի որ երգերի հարցում ես շատ պահպանողական եմ այն առումով, որ մշտապես լսում եմ հին եւ ինձ ծանոթ երգերը, դրա համար նոր երգ շատ քիչ եմ լսել եւ չեմ հիշում։ 

Ինչո՞վ եք զարմացնելու Ձեզ եւ մեզ 2019 թվականին։

Մեր աշխատանքով, մեր ջանասիրությամբ, հետեւողականությամբ։ Ես կարծում եմ, որ 2019 թվականը լինելու է լուսավոր տարի։

Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում եւ որը՝ ամենաքիչը։

Ամանորյա ավանդույթներից չեմ սիրում սեղանային մոլուցքը, բայց ինձ դուր է գալիս, երբ մարդիկ այցելում են միմյանց, Ամանորը դիտարկում են որպես իրար հետ կապ հաստատելու տոն, հեռավոր բարեկամներն են իրար տեսնում, բայց երբ դրա հետ շաղախվում է սեղանային վիճակները, դա արդեն սկսում եմ չհավանել։

Ամանորի գիշերը որերո՞րդ զանգով կամ հաղորդագրությամբ եք շնորհավորում կուսակցության ղեկավարին։

Որպես նաեւ իմ հարսանիքի քավոր՝ առաջինը։ 

Եթե Ձմեռ պապը մեկ օրով Հայաստանում լիներ, առաջին հերթին ո՞ւր կտանեիք եւ ի՞նչ ցույց կտայիք մեր երկրում։

Գառնի–Գեղարդ չէի տանի, չգիտեմ, շատ հետաքրքիր վայրեր կան Հայաստանում։

Ժողովրդական հավատալիքներից Դուք որի՞ն եք հետեւում։

Անկեղծ ասած, այդ ոլորտում որեւէ բանի չեմ հետեւում, որովհետեւ ինքս շատ պրակտիկ եմ, հետեւում եմ պարզապես աշխատանքին եւ դրանից բխող հետեւանքներին, առանձին նշաններին եւ երեւույթներին չեմ հետեւում։ 

Ե՞րբ է ձեր տանը վերջանում խոզի բուդը։

Վերջին 2-3 տարիներին կնոջս հետ կարողացել ենք խուսափել դրանից՝ մեկ գնալով եղբորս հյուր, մեկ գնալով այլ քաղաք, դրա համար կարող եմ ասել, որ խոզի բուդ չի լինում։

Ձեր ամենասիրած խմիչքը։

Սիրում եմ հայկական լավ կոնյակ, բայց քիչ եմ օգտագործում տարվա ընթացքում։

Ո՞րերորդ բաժակից կարող եք հայտնվել «Բաղնիքդ անուշի» հերոսի դերում։

Ես միշտ չափը հասկանում եմ, երբ հասկանում եմ, որ հիմա պետք է ընկնեմ, էլ չեմ խմում։

2018թ. ձեր լսած ամենասուր անեկդոտը։

Երբ Էդմոն Մարուքյանը փորձում է Երիտասարդական մետրոյի շրջակայքից տաքսիով գնալ Մոնումենտ, վարորդը հարցնում է՝ հին ճանապարհով գնա՞մ, թե՞ նորով, Էդմոն Մարուքյանը պատասխանում է՝ ինձ տարեք երրորդ ճանապարհով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ