News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 27-ի նիստում որոշում կայացրեց փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի ընտրություններ կազմակերպել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում, Լոռու մարզի Ձորագետ համայնքում եւ Արմավիրի մարզի Վարդանաշենի համայնքում:

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  ղեկավար Արամ Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում, սակայն այս տարվա դեկտեմբերի 2-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Լոռու մարզի Ձորագետ համայնքի  ղեկավար Լյովա Գրիգորյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Նա 2018 թվականի նոյեմբերի 13-ին մահացել էր:

Իսկ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի  ղեկավար Արթուր Մանուկյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2017 թվականի փետրվարի 12-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Նա 2018 թվականի նոյեմբերի 19-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ