News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօր՝ դեկտեմբերի 27-ի նիստում հաստատեց «Զվարթնոց» միջազգային եւ Գյումրիի «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը:

Հարցը ներկայացրեց Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը՝ նշելով մաստեր պլանի հաստատումը պայմանավորված է նրանով, որ համաձայն ՀՀ կառավարության ու «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»  ընկերության միջեւ 2001 թվականի դեկտեմբերի 18-ին ստորագրված կոնցեսիոն պայմանագրի՝ կոնցեսիոների կողմից  Մաստեր Պլանը թարմացվելու է հինգ տարին մեկ անգամ՝ ընդգրկելով դրա մեջ երեսնամյա կառավարման ժամկետը:

Ներկայացվող Մաստեր Պլանով նախատեսվում է  կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ, որի արդյունքում նախատեսվում է ապահովել ICAO ապահովության ստանդարտները, օդանավակայանի թողունակությունը համապատասխանեցնել ուղեւորահոսքի նախատեսվող աճին, հասնել IATA –ի ծառայությունների մատուցման C մակարդակի, բարելավելան վտանգության մակարդակը եւ համապատասխանեցնել միջազգային նոր ստանդարտներին:

Արշակյանը նշեց, որ այդ պլանով, մասնավորապես, նախատեսվում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացնել վազքուղու ծածկույթի 2800 մետր երկարությամբ եւ 48 մետր լայնությամբ  հատվածի վերանորոգում: Դրան զուգահեռ տեղադրվելու են լուսազդանշանային համակարգեր: Այս աշխատանքները նախատեսվում են իրականացնել 2022-2023թթ.: Նախագծի մոտավոր արժեքը կներկայացվի 2018թ:

«Վազքուղու վերանորոգմանը զուգահեռ անհրաժեշտ է տեղադրել նոր լուսաազդանշային համակարգ: Վազքուղու վերանաորոգման աշխատանքների համար նախատեսվում է 9 մլն դոլարի ներդրում:

Նախատեսվում է նաեւ օդանավակայանի շուրջ մոտ 12կմ պարագծով պարսպի կառուցում: Օպտիկամանրաթելային սենսորները կանցկացվեն ցանկապատի վրայով եւ կկարողանան հայտնաբերել ցանկացած ներթափանցման փորձ: Նաեւ կտեղադրվեն տեսախցիկներ:

Օդանավակայանի շահագործման մակարդակը բարելավելու համար անհրաժեշտ է գնել նոր հակասառույցային եւ ձյուն մաքրող մեքենաներ, ինչպես նաեւ վառելիքի նոր մեքենաներ: Կատարվել է նաեւ Բեռնային համալիրի եւ ավտոտնտեսության շահագործման ուսումնասիրություն եւ պարզվել, որ անհրաժեշտություն կա նաեւ արդիականացնել այնտեղի մեքենաները եւ գնել նորերը:

Բացի այդ, նախատեսվաում է Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացնել կառամատույցի վերանորոգման աշխատանքներ, որից հետո

Նշված կայանատեղիներում հնարավոր կլինի ապահովել պայմաններ Էյրբաս Ա-320 եւ Բոյինգ Բ757-200 տեսակի օդանավերի շահագործման համար. նախատեսվում է վերանորոգել հաշվառման սրահը»,-ասաց Հակոբ Արշակյանը:

Նա ընդգծեց, որ Մաստեր պլանի նախագծում ամրագրված է նաեւ, որ Կոնցեսիոները ողջունում  է Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած՝ անցումը «Բաց երկնքի քաղաքականությանը» եւ պատրաստակամություն է հայտնել  իր մասնակցությունն ու օժանդակությունը բերել այդ քաղականության կայացման հարցում:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով, օդանավակայանի հին շենքի քանդման հատվածը հանվել է մաստեր պլանից, քանի որ դրա վերաբերյալ պետք է հանրային քննարկումներ կազմակերպվեն:

Նա տեղեկացրեց, որ 2016-2017 թվականներին Գյումրիի օդանավակայանի ուղեւորահոսքը 8 անգամ աճել է՝ հասնելով 105 հազարի, ինչը նաեւ գնագոյացման քաղաքականության արդյունք է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 16-ին, կազմել է...
Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան
2024 թվականի հունվարի համեմատ միջին աշխատավարձն աճել է 7.1 տոկոսով…
Մարտին 145 հարկ վճարող խախտել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջը, առաջադրվել է 46,6 մլն դրամ տուգանք
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2024 թ. մարտ ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ...
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
Ամենաշատ