News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերջին 3-4 օրերի ընթացքում ես քաղաքացիներից բազմաթիվ դիմումներ ու ահազանգեր եմ ստանում, որ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտները այս օրերին հրաժարվում են հսկիչ-դրամարկղային կտրոններ տրամադրել եւ անգամ գնորդի կողմից համառելու դեպքում շատ դժկամորեն են տրամադրում կտրոնը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Նա դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ գուցե կարիք կա լրացուցիչ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «ՊԵԿ-ի կողմից վարչարարական ամբողջ գործիքակազմը կիրառվում է եւ մի փոքր էլ ավելի մեծ ծավալներով՝ պայմանավորված նախատոնական գնումների հետ: ՀԴՄ կիրառման կանոնների մշակույթ ձեւավորելու առումով մենք բավականին հեռու ենք գտնվում: ՊԵԿ-ի հսկողական գործառույթ իրականացնող պաշտոնյաների թիվը շուրջ 500 է, իսկ ՀԴՄ-ների թիվը շուրջ 70 հազար է: Հետեւաբար, մենք ինչքան էլ վարչարարություն իրականացնենք շուրջօրյա, խնդիրը կմնա: Բնականաբար, այստեղ մշակույթի ձեւավորման խնդիր մենք ունենք:

Իր հերթին, Արարատ Միրզոյանը նկատեց, որ խոսքը ինչ-որ խուլ անկյուններում գործող տնտեսվարողների մասին չէ, այլ խոսքը քաղաքի կենտրոնում շատ խոշոր առեւտրային սուպերմարկետների ու մոլերի մասին է։ Դավիթ Անանյանը հավելեց, որ շատ մեծ ծավալով ՀԴԿ կանոնների խախտման արձանագրություններ ունեն. «Այո, իրականությունն այդպիսին է, մենք աշխատում ենք եւ եթե նույնիսկ թերանում ենք, պատճառը նաեւ ռեսուրսների պակասն է»:

Հավելենք, որ Արարատ Միրզոյանը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ կտրոնները արդեն 3-4 օր չեն ցանկանում  տրամադրում՝ «մոռանալով», որ մարզերում նման իրավիճակը ամիսներով է տիրում եւ ամենուր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ