News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյումրիում ռազմակայանի դեմ բողոքողների պահանջները նման են Հայաստանի հակառակորդների պահանջներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արման Ղուկասյանը:

Նրա խոսքով՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի շուրջ այնպիսի մթնոլորտ է ձեւավորվել, երբ որոշակի անձանց շրջանակը փորձում է իրավիճակը մանիպուլացնել: «Հայ քաղաքական դաշտում այս խնդիրը գոյություն ունի արդեն մի քանի տարի: Քաղաքական տարբեր գործիչներ սա հատուկ են անում՝ զբաղվելով որոշակի մանիպուլյացիաներով»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ մանիպուլյացիաների էությունն այն է, որ 102-րդ ռազմակայանի շուրջ կենցաղային մակարդակով առաջացող խնդիրները պարտադիր քաղաքականացվում են: «Գյումրիում կնոջ սպանության արդյունքը դարձավ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիան, երբ մի խումբ մարդիկ Եվրամիության դրոշներով փորձում էին պահանջել Գյումրիից ռազմակայանի դուրսբերումը»,- նշեց Ղուկասյանը:

Քաղաքագետն ընդգծեց, որ այս պահանջները նման են նրանց, որոնք առաջ են քաշում Հայաստանի հակառակորդները: «Հասկանալի չէ, թե այս մարդիկ ում ջրաղացին են ջուր լցնում՝ առաջ քաշելով պահանջներ, որոնք նման են Ադրբեջանի եւ Թուրքիայի իշխանությունների պահանջներին: Հայ հանրությունը սրան պետք է ուշադիր հետեւի, որ խուսափի հնարավոր մանիպուլյացիաներից»,- եզրափակեց Արման Ղուկասյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հանցագործությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ի լուսադեմին Գյումրիի Սլոբոդկա թաղամասում: Անհայտ անձը հարձակվել էր 1961 թվականին ծնված կնոջ վրա եւ դաժանաբար ծեծել, ընդ որում՝ խփել էր նաեւ դեմքին՝ այն անճանաչելիության աստիճանի խեղելով: Կինը մահացել էր հիվանդանոցի ճանապարհին: Տեղի ունեցածի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով: Կալանավորվել է ռուսական ռազմակայանի զինծառայող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ