News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների դինամիկան կպահպանվի։ Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի մայրաքաղաքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։

«Ես նույնպես շատ ուրախ եմ տեսնել Ձեզ։ Տեսնել մեր գործընկերներին։ Ճիշտ է՝ ես արդեն կորցրել եմ հաշիվը՝ որերորդ մեր հանդիպումն է։ Սակայն ինձ արարողակարգի աշխատակիցներն օդանավակայանում հուշեցին, որ ես Ռուսաստանի Դաշնություն ամենահաճախն այցելող արտասահմանյան առաջնորդներից մեկն եմ, իսկ ավելի ստույգ՝ ես առաջին եռյակում եմ։ Ես վստահ եմ, ես կարծում եմ, որ դա ընդգծում է մեր ռազմավարական հատուկ հարաբերությունների համատեքստը։ Ես վստահ եմ, որ հարաբերությունների նման դինամիկան մեզ մոտ կպահպանվի։ Եւ հուսով եմ, որ դեռ կզարգանա։ Իհարկե, մենք նույնպես հաջորդ տարի սպասում ենք Ձեզ պաշտոնական այցով Հայաստանում։ Եւ դա մեզ համար շատ հաճելի կլինի»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքերով՝ շատ հաճելի է տեսնել, որ մասնավորապես Հայաստանի հանդեպ աճում է ռուսաստանցի զբոսաշրջիկների հետաքրքրությունը։ «Ռուսական ԶԼՄ-ներում հոդված կար, որ ամանորյա սեզոնին Հայաստանը ռուսական զբոսաշրջիկների համար ամենատարածված ուղղությունն է, եւ, անցյալ տարվա հետ համեմատած, զբոսաշրջիկների հոսքը կաճի 70 տոկոսով։ Դա նշանակում է, առնվազն, որ մարդիկ ոչ միայն հետաքրքրված են, այլ նաեւ Հայաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկներին շատ լավ են ընդունում, եւ նրանք իրենց շատ լավ են զգում։ Դա ընդգծում է մեր հարաբերությունների խորությունը․ դա ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլեւ մարդկային հարաբերություններ են, մշակութային հարաբերություններ։ Ես վստահ եմ, որ բոլոր այդ հարաբերությունները կզարգանան»,- նշել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ վերջերս Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել եւ «ես շատ ուրախ եմ, որ այդ ընտրությունները անցկացվեցին օրենքի համաձայն, դրանք ազատ էին»: «Ես շատ ուրախ եմ, որ միջազգային դիտորդներն արձանագրեցին այդ, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից դիտորդները, ընտրություններին բավականին շատ դիտորդներ էին մասնակցում:

Մենք մտադիր ենք զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Համոզված եմ, որ նորընտիր խորհրդարանը նույնպես զարգացնելու է մեր խորհրդարանական հարաբերությունները: Մենք դրական ենք տրամադրված մեր հետագա տնտեսական հարաբերությունների նկատմամբ:

Մենք տրամադրված ենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հետագա ինտեգրմանը, եւ մենք լրջորեն ենք վերաբերում Եվրասիական տնտեսական միությունում մեր նախագահությանը: Համոզված եմ, որ մեր նախագահության արդյունքում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ավելի արդյունավետ ինտեգրացիա կունենանք:

Վստահ եմ, որ այսօրվա քննարկումների համար մենք բավականին մեծ օրակարգ ունենք եւ մենք դրական ենք տրամադրված: Համոզված եմ, որ մենք դրական արդյունքներ կունենանք», - նշել է վարչապետի պաշտոնակատարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ