News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Մոսկվայից եւ անմիջապես «լայվ» մտել՝ պատմելու ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումից, քանի որ ասաց՝ «Գիտեմ՝ շատ մեծ հետաքրքրություն կա հանդիպման նկատմամբ, եւ չցանկացա, որ ինֆորմացիոն վակուումի վիճակը շարունակվի»։ Փաշինյանը տեղեկացրեց, որ Պուտինի հետ քննարկել են հարաբերությունների շատ լայն շրջանակ․ «Այսօրվա խոսակցությունը հիմնականում վերաբերում էր մեր հարաբերությունների զարգացման հետագա ռազմավարությանը, եւ կարող եմ արձանագրել, որ ըստ էության այդտեղ մենք ունենք լիակատար ըմբռնում, թե ռազմավարական ինչպիսի ուղղություն պետք է ունենա մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ մեծ հաշվով այդ քննարկումը մինչեւ այժմ եղած քննարկումների ամփոփումն էր․ «Ընդհանուր առմամբ պետք է ասեմ, որ հանդիպման մթնոլորտը շատ դրական էր, եւ դուք երեւի տեսաք, որ հենց հանդիպման սկզբում էլ ես անդրադարձա նրան, որ մեր հանդիպումները ՌԴ նախագահի հետ բավականին հաճախ են տեղի ունենում, եւ դա խոսում է մեր հարաբերությունների առանձնահատուկ եւ ռազմավարական բնույթի վերաբերյալ»։ Այնուամենայնիվ, Փաշինյանն ընդգծեց, որ այդ հարաբերություններն այնքան ընդգրկուն են, որ հանդիպման ընթացքում չեն հասցրել քննարկել ընդհանուր օրակարգի բոլոր հարցերը։

Նա ասաց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ որեւէ քննարկում չեն ունեցել, բայց կարճ քննարկել են ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակը․ «Մեր դիրքորոշումն այն է, որ այստեղ մեզ հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ տեղի ունենան այնպիսի ուղղումներ, որոնք այս իրավիճակը  չի նախատեսում, հետագայի համար նախատեսենք կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր չկանոնակարգվածության վերաբերյալ տեղի չունենան»։

Գազի գնի վերաբերյալ, Փաշինյանն ասաց, որոշում չկա․ «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով, իհարկե արձանագրվեց, որ երկկողմ հարաբերությունենրի համար դա չափազանց զգայուն թեմա է, եւ այդ զգայունությունը գիտակցում են թե ՀՀ կառավարությունում, թե Ռուսաստանի Դաշնությունում, բայց ընդհանուր առմամբ ես լավատես եմ տրամադրված եւ հույս ունեմ, որ այստեղ նույնպես մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի»։

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այսպիսի  ամեն հանդիպումից հետո մեր երկրների հարաբերությունները հարստանում են նոր բովանդակությամբ․ «կամ ավելի ճիշտ՝ դե ֆակտո գոյություն ունեցող բովանդակությունը կոնկրետ ձեւակերոպում է ստանում, եւ այդ բովանդակության վերաբերյալ մեզ՝ ՌԴ նախագահի հետ հաջողվել է հասնել ընդհանուր ըմբռնման»։ Նա հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերությունների պատմության մեջ սա մի նոր շրջան է, որովհետեւ «քաղաքական այն իրադարձությունները, որոնք ՀՀ-ում տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին, դեկտեմբերի 9-ի ընտրություններում ստացան ամփոփում, քաղաքական իրավիճակն արձանագրվեց, եւ այս արձանագրման վրա մենք պետք է կառուցենք նոր հարաբերություններ»։ Նա նշեց, որ 8 ամիսները բավարար եղան՝ ամփոփելու ՌԴ-ի հետ հարաբերությունների հետհեղափոխական, նախաբանային փուլը եւ մտնելու ավելի բարձր մակարդակի հարաբերությունների կառուցման փուլ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մայիսի չորսի կեսօրից Կիրանցից քայլերթով շարժվել…
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
Ընդդիմությանն ինչ-որ կայսրության հետ գործակցելու մեջ մեղադրելուց առաջ՝ բացեք ձեր աչքերն ու տեսեք անվերջ ստի և աղետի մեջ թաղված ձեր կայսրությունը...
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան
Սա նշանակում է նաև, որ անկախ նրանից՝ ով ում է ձայն տվել, կամ չի տվել, բոլոր...
Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե որ բնակիչներն են մասնակցում շարժման երթին․ Ոսկան Սարգսյան
Սասուն Սարգսյանը Հաղարծին գյուղում և Դիլիջան քաղաքում մի քանի խանութների և արտադրական օբյեկտի սեփականատեր է, նրա անձնական ավտոմեքենան…
Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան
Ճառագել է իրենց արժեհամակարգի ու գաղափարների նկատմամբ…
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում...
Ամենաշատ